Անտիկ ժամանակներում, երբ Մուղլայի նահանգը կրել է «Կարիա» անվանումը, այստեղ եղել է բնակավայր, որը կոչվել է Մոբոլլա: Ներկայումս բնակավայրից ոչինչ չի մնացել: Քաղաքը չի ունեցել մեծ նշանակություն, մինչև Օսմանյան կայսրության մաս կազմելը: 1420 թվականին քաղաքը դարձել է Մենթեշե սանջաքի վարչական կենտրոն, որը Հանրապետական Թուրքիայի ձևավորումից հետո վերանվանվել է Մուղլա:
Ներկայումս Մուղլայում տուրիզմը դանդաղ տեմպերով է զարգանում: Հիմնականում Մուղլա են գալիս Մարմարիսից, Աքյաքյայից և Իչմելերից: Մուղլայում առկա է քաղաքային զբոսայգի, ինչպես նաև մի շարք մզկիթներ: Մուղլան կարող է հետաքրքրել այն զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են տեսնել թուրքական կենցաղը, առանց երանգների և շքեղության: Մուղլայում չկան տարադրամի փոխանակման կետեր: Քաղաքում շրջանառվում է միայն թուրքական լիրա:
Մուղլայի ավտոկայարանը գտնվում է քաղաքի հարավում՝ ժամաշտարակից որոշակի հեռավորության վրա: Մուղլայից կարելի է գնել տուրիստական ճանապարհորդություններ դեպի Քուշադասը, որի մոտ գտնվում է անտիկ Եփեսոսը: Մուղլայից կարելի է մեկնել նաև Մարմարիս, Անթալիա, Յաղաթան: