Դալամանը գտնվում է Անատոլիայի հարավարևմտյան մասում՝ Միջերկրական ծովի ափին։ 2008 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 22․046 մարդ։ Դալամանի շրջանի ընդհանուր բնակչության թիվը կազմում է 32․367 մարդ։ Շրջանի տարածքը կազմում է 622 կմ²։ Բնակչության խտությունը կազմում է՝ 52 մարդ/կմ²։
Քաղաքում է գործում Դալամանի օդանավակայանը, որը բացվել է 1987 թվականին։ Սա իր մեծությամբ երրորդ օդանավակայանն է Թուրքիա հանգստավայրային շրջանում իր տեղափոխումների քանակով, Բոդրումի և Անթալիայի օդանավակայաններից հետո։ Դալամանը խոշոր տուրիստական կենտրոն է, որի մոտակայքում են գտնվում այնպիսի հայտնի հանգստավայրեր, ինչպիսիք են Մարմարիսը, Դալյանը և Ֆեթհիյեն։ Դալամանում իրականացվում է նաև թղթի արտադրություն։