Միլյաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Միլյաս
թուրք.՝ Milas
Smallscale Mausolus Mausoleum (Gumuskesen) Monument Milas Turkey.JPG
Կոորդինատներ: 37°19′0″ հս․ լ. 27°47′0″ ավ. ե. / 37.31667° հս․. լ. 27.78333° ավ. ե. / 37.31667; 27.78333
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՆահանգՄուղլայի նահանգ
ՔաղաքապետՖևզի Թոփուզ
ԲԾՄ2 մ
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն38 063 մարդ (2000)
Խտություն17,56 մարդ/կմ²
Ազգային կազմթուրքեր
Կրոնական կազմմուսուլմաններ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+90 252
Փոստային ինդեքսներ48x xx
Ավտոմոբիլային կոդ48
Պաշտոնական կայքmilas.gov.tr
##Միլյաս (Թուրքիա)
Red pog.png

Միլյաս[1] (թուրք.՝ Milas, հնում Միլյասի — Μύλασα կամ Μύλασσα), քաղաք Թուրքիայի հարավարևմտյան մասում, Մուղլայի նահանգում։ Գտնվում է Էգեյան ծովի ափին՝ Բոդրումի օդանավակայանից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Համարվում է Մուղլա քաղաքի արբանյակ քաղաքներից մեկը։ Եղել է Կարիայի և Մենթեշեի մայրաքաղաքը։ Միլյասի տարածքում առկա են 27 հնագիտական վայրեր, ինչը Թուրքիայի մնացած քաղաքների համեմատությամբ ռեկորդային է։ XIII դարի կեսերից Միլյասի շրջակայքը բնակեցվել է թյուրքերով, որոնց գլխավորել է Մենթեշե բեյը։ Միլյասը դարձավ նրանց մայրաքաղաքը, իսկ վարչական կենտրոնը՝ Բեչին ամրոցը, որը գտնվում էր Միլյասից 5 կիլոմետր հեռավորության վրա։

1390 թվականին Միլյասը Մենթեշե իշխանության հետ միասին մտել է Օսմանյան կայսրության կազմը: Սակայն, 12 տարի անց Լենկ Թեմուրը, Անկարայի մոտ տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ, վճռորոշ հարված հասցրեց թյուրքական ուժերին։ Միլյասը 1451 թվականին հետ է նվաճվել Մեհմեդ II սուլթանի կողմից։

20-րդ դարի սկզբին, Միլյասի բնակչությունը կազմել է 9 000 մարդ, որից 2900-ը հույներ, մոտ 1000-ը՝ հրեաներ, մնացածը՝ թուրքեր[2]։ Միլյասում բնակվող հույները 1923 թվականին փոխանակվել են Հունաստանում բնակվող թուրքերի հետ։ 1950-ական թվականներին հրեա բնակչությունը արտագաղթել է Իսրայել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Карта Турции, масштаб 1:2 000 000, ГУГК, 1981 год.
  2. S. Anagiostopoulou (1997) and G. Sotiriadis (1918) for the demographic data


Մուղլայի նահանգի վարչական բաժանում

Locator map-Muğla Province.png

Քաղաքատիպ բնակավայրեր: Մուղլա
Գյուղատիպ բնակավայրեր: Բոդրում | Դալաման | Դատչա | Ֆեթհիյե | Քավաքլըդերե | Քյոյջեգիզ | Մարմարիս | Միլյաս | Օրթաջա | Ուլա | Յաղաթան