Ֆեթհիյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Ֆեթհիյե
թուրք.՝ Fethiye
Fethiye'den bir görünüm.jpg
Կոորդինատներ: 36°37′14″ հս․ լ. 29°6′51″ ավ. ե. / 36.62056° հս․. լ. 29.11417° ավ. ե. / 36.62056; 29.11417
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԲԾՄ0 մետր
Բնակչություն157 745 մարդ (2018),
84 200 մարդ (2013)
Ժամային գոտիUTC+03:00
Պաշտոնական կայքfethiye.bel.tr
##Ֆեթհիյե (Թուրքիա)
Red pog.png

Ֆեթհիյե (թուրք.՝ Fethiye), շրջան և քաղաք Թուրքիայի հարավարևմտյան մասում, Մուղլայի նահանգում: Բնակչությունը կազմում է 84000 մարդ։ Քաղաքը գտնվում է լեռան ստորոտին։ Քաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվում է Դալամանի օդանավակայանը: Ֆեթհիյում արևոտ է տարվա շուրջ 285 օրը։ Հանգստյան շրջանը այստեղ սկսվում է մարտի վերջից և շարունակվում մինչ նոյեմբերի վերջ[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեթհիյե
Ֆեթհիյեի դամբարանները

Քաղաքի տարածքում անտիկ ժամանակներում գոյություն է ունեցել Թելմես անունով քաղաք (հունարեն՝ Τελμησσος)։ Քաղաքը շատ հայտնի էր և համարվում էր գուշակության կենտրոն և նվիրված էր Ապոլոնին: Թելմեսը ուներ ակտիվ տնտեսական կապեր Հռոդոսի հետ և մ.թ.ա. 5-րդ դարում մտնում էր Աթենքի կողմից վերահսկվող Դելոսի միության մեջ։

Մ.թ.ա 240- 197 թվականներին Թելմեսում կառավարում էին Պտղոմեոսը` Լիսիմախոսի որդին և նրա սերունդները` որդին Լիսիմախը, թոռը` Պտղոմեոսը և ծոռնուհին` Բերենիկան։ Ապամեայի հաշտության պայմանագրով Թելմեսը անցավ Պերգամոնի արքային, իսկ 133 թվականին մտավ Լիկիայի կազմի մեջ` դառնալով Հռոմի դաշնակիցը։ 43 թվականին Լիկիան կորցրեց իր ինքնիշխանությունը և դարձավ հռոմեական պրովինցիա։

VIII դարում քաղաքը վերանվանվեց Անաստասիոպոլիս, ի պատիվ բյուզանդական կայսեր։ IX դարում այն ստացավ նոր անվանում` Մակրի (հունարեն՝ Μακρη` երկար, երկարաձիգ), ի պատիվ մոտակայքում գտնվող կղզու: Այս անվանումը ուներ քաղաք մինչ 1914 թվականը, երբ հույների արտաքսումից հետո, քաղաքը անվանվեց ի պատիվ ռազմական օդաչու Ֆեթհի բեյի(թուրք.՝ Fethi Bey), ով զոհվել էր ինքնաթիռի կործանման արդյունքում` 1914 թվականին։

1912 թվականին այստեղ բնակվում էին 14 242 թուրքեր, 9 217 հույն[2]:

1857 և 1957 թվականներին տեղի ունեցած երկրաշարժերը ավերեցին գրեթե բոլոր պատմական հուշարձանները։ Քաղաքում պահպանվել են հին հռոմեական թատրոնի, XV դարի ասպետական ամրոցի ավերակները։ Ֆեթհիյե հարևանությամբ գտնվող լեռան լանջին պահպանվել են լիկիական դամբարանները։ Ամենամեծ դամբարանը Ամինտասի դամբարանն է, որի պատին պահպանվել են հունարեն «Amyntou tou Ermagiou (Ամինտաս, Հերմագիոսի որդի)» գրությունը։ Համարվում է, որ Ամիտասը եղել է Տելմեսոսայի տիրակալներից մեկը։ Քաղաքում գործում է քաղաքային թանգարանը, որում ներկայացված են հնագիտական գտածոների և էթնոլոգիական արվեստի նմուշների հարուստ հավաքածու։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Фетхие: современный город с восточным колоритом»։ 12.05.2015 
  2. George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Մուղլայի նահանգի վարչական բաժանում

Locator map-Muğla Province.png

Քաղաքատիպ բնակավայրեր: Մուղլա
Գյուղատիպ բնակավայրեր: Բոդրում | Դալաման | Դատչա | Ֆեթհիյե | Քավաքլըդերե | Քյոյջեգիզ | Մարմարիս | Միլյաս | Օրթաջա | Ուլա | Յաղաթան