Օլյուդենիզ (թուրքերեն՝ Ölüdeniz), քաղաքատիպ ավան Թուրքիայի հարավարևմտյան մասում, Մուղլայի մարզում։ Գտնվում է Ֆեթհիյեից 15 կիլոմետր հեռավորության վրա։ Օլյուդենիզում է գտնվում Կապույտ ծովալճակը՝ Թուրքիայի պետական արգելանոցներից մեկը։ Ավանում առկա են մի շարք հյուրանոցներ, հիմնականում В2-3*։ Տեղանքը երեք կողմից շրջափակված է լեռներով, որոնցից ամենաբարձրը Բաբադաղն է, որը թարգմանաբար նշանակում է «Հայր լեռ»։ Բարձրությունը մոտ 1672 մետր է[1][2]։
Օլյուդենիզ օդաչուներ են գալիս ամբողջ Եվրոպայից, քանի որ Օլյուդենիզը Եվրոպայի ամենահայտնի պարապլանային թռիչքների կենտրոններից մեկն է։ Յուրաքանչյուր հոկտեմբեր տեղի են ունենում օդային ակրոբատիկայի մրցություններ, որոնք հավաքում են մեծ քանակությամբ մասնակիցներ և հանդիսատես։ Ավանում մշտական բնակչություն գոյություն չունի։ Այստեղ մարդիկ գալիս են միայն աշխատելու։ Օլյուդենիզի կենտրոնական փողոցում, որն ունի մոտ 300 մետր երկարություն, առկա են մի շարք խանութներ, ռեստորաններ և սրճարաններ, որտեղ հանգստացողները կարող են անցկացնել իրենց ժամանակը և գնել հուշանվերներ։ Հիմնականում այստեղ զբոսաշրջիկներ են այցելում Գերմանիայից, Անգլիայից, Իռլանդիայից, Հայաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից։