Քուշադասը
| Քաղաք | ||
|---|---|---|
| Կուշադասը | ||
| թուրքերեն՝ Kuşadası | ||
| Երկիր | ||
| Մարզ | Այդընի մարզ | |
| Համայնք | Այդընի մարզ և Kuşadası ilçesi? | |
| Մակերես | 265 կմ² | |
| ԲԾՄ | 11 մ | |
| Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
| Բնակչություն | 63 300 մարդ (2011) | |
| Ազգային կազմ | թուրքեր, քրդեր, հայեր, հույներ, հրեաներ | |
| Կրոնական կազմ | իսլամ, քրիստոնեություն | |
| Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
| Փոստային ինդեքս | 09400 | |
| Փոստային դասիչ | 09400 | |
| Պաշտոնական կայք | kusadasi.bel.tr | |
|
| ||
Քուշադասը (թուրքերեն՝ Kuşadası), քաղաք Թուրքիայի հարավարևմտյան մասում, Այդընի մարզում։ Քաղաքը գտնվում է Էգեյան ծովի ափին։
Քաղաքի բնակչությունը կազմում է 73 543 (2007 թվականի տվյալներով) մարդ, որից 54 663 բնակվում են բուն քաղաքում, իսկ մնացածը՝ հարակից գյուղական համայնքներում։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքական ներկայիս անվանումը առաջացել է kuş (թռչուն) և ada (կղզի) բառերից, ինչը նշանակում է՝ Թռչնի կղզի։ Հնարավոր է, որ անվանումը կապված է փոքր կղզու անվան հետ, որտեղ թռել են բնադրելու տարբեր տեսակի թռչուններ։ Ներկայումս կղզյակը թերակղզու հետ կապված է հողե ճանապարհով։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Էգեյան ծովի ափին՝ իր մեծությամբ Թուրքիայի երրորդ քաղաք Իզմիրից 90 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Այդինից 71 կիլոմետր հեռավորության վրա։ Այն համանուն շրջանի կենտրոնն է։
Քաղաքի ափից ոչ այնքան հռու գտնվում է հունական Սամոս կղզին, որը անտիկ ժամանակաշրջանում հոնիական մշակույթի կենտրոնն էր։
Տուրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում կան մեծ քանակությամբ մեծ և փոքր հյուրանոցներ, ռեստորաններ, ակումբներ և հուշանվերների խանութներ։ Քաղաք այցելող զբոսաշրջիկները այցելում են նաև Եփեսոս քաղաք, որի ավերակները գտնվում են Քուշադասըի մոտ։
Կուշադասըն հայտնի է նաև իր փիրուզագույն լողափերով, որոնք տարածվում են Էգեյան ծովի ողջ երկայնքով։ Պետք է նշել, որ ալիքների բարձրությունը բավականին մեծ մեծ է և կարող է հարմար չլինել դպրոցական տարիքի երեխաների լողալու համար։
Դայվինգի սիրահարների համար 2016 թվականի հունիսի 5-ին Էգեյան ծովում՝ Քուշադասըի մոտ խորտակեցին Airbus A300 ինքնաթիռ։ Ինքնաթիռը շարքից դուրս էր եկել, սակայն նրա համար վճարվել էր 93 հզ ԱՄՆ դոլլար[1]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաթի, Հունաստան[2]
Բաթում, Վրաստան (հոկտեմբերի 15, 2010)[3]
Բիխաչ, Բոսնիա և Հերցեգովինա[2]
Գյորչե Պետրով, Հյուսիսային Մակեդոնիա[2]
Դրոեդա, Իռլանդիա[2]
Կեչկեմետ, Հունգարիա[2]
Մառլ, Գերմանիա[2]
Մոնտերեյ, ԱՄՆ[2]
Չերկասի, Ուկրաինա[2]
/
Պրիզրեն, Կոսովո / Սերբիա[2]
Սինայա, Ռումինիա[2]
Տըրգու Մուրեշ, Ռումինիա[2]
Օբերուրզել, Գերմանիա[2]
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քուշադասըն հայտնի հանգստավայր է, որի տարածքում առկա են մի շարք անտիկ հուշարձաններ։ Ամենահայտնին Եփեսոս և Պրիենա քաղաքների ավերակներն են։ Քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը տաք հանքային աղբյուրն է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքի խորհրդանիշ աղավնիները
-
Քուշադասըի փողոցներից մեկը
