Պատմոս
| Տեսակ | կղզի |
|---|---|
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Դոդեկանես |
| Մասն է | Դոդեկանես |
| Մակերես | 34,14 կմ² |
| Բնակչություն | 3047 մարդ (2011) |
![]() | |
![]() | |
| 37°19′30″N 26°32′30″E / 37.325°N 26.541666666667°E | |
Պատմոս (հուն․՝ Πάτμος ), Հունաստանին պատկանող կղզի Էգեյան ծովի հարավ-արևելքում, Դոդեկանես կղզեխմբի կղզիներից մեկը։ Մակերեսը 34.6 կմ² է, բնակչությունը՝ 3.044 մարդ (2011)։ Բնակչությունը դավանում է ուղղափառություն։ Գլխավոր քաղաքը Պատմոսն է (հուն․՝ Πάτμος բառացի՝ ժայռ )՝ հրաշալի նավահանգստով։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու ափագծի երկարությունը 63կմ է, բարձրագույն կետը ունի ծովի մակարդակից 269մ բարձրություն։ Կղզին ժեռուտ է, գործնականում զուրկ է անտառներից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս Ք. ա. 4-րդ դարում կղզում կար ակրոպոլիս։ Պատմոսը եղել է հռոմեացիների աքսորավայր։ Ավանդության համաձայն՝ այստեղ աքսորված է եղել Հովհաննես առաքյալը. քարանձավներից մեկում էլ կատարավել է մարգարեական հայտնությունը։
Պատմոս կղզում է գտնվում Հունաստանի ամենախոշոր վանքերից մեկը՝ Հովհաննես առաքյալի վանքը, որը հիմնվել է 1088 թվականին։ Այնտեղ պահվում է ձեռագրերի հարուստ հավաքածու[1]։
1453 թվականին՝ Կոստանդնուպոլսի կործանումից հետո, կղզում ապաստանել են հազարավոր արտագաղթածներ, որոնց մի մասը հաստատվել է կղզում։ Որոշ ժամանակ կղզին գտնվել է բյուզանդացիների տիրապետության տակ, բայց 1537 թվականին նրանք կղզին առանց կռվի հանձնել են թուրքերին։ Ե՛վ բյուզանդական, և՛ թուրքական տիրապետության ժամանակ կղզու բնակչությունը կազմել են բացառապես հույները։ 1669 թվականի այստեղ հիմնվել է Պատմոսի՝ ողջ Հունաստանում հռչակ վայելած ակադեմիան։ 1771-1774 թվականներին Միջերկրածովյան գիտարշավի շրջանակներում այստեղ գտնվել է ռուսական նավատորմի բազան։
Պատմոս կղզին հայտնի է նաև նրանով, որ այստեղ է ծնվել Էմանուիլ Քսանթոսը, ով գաղտնի նախապատրաստում էր համահունական ապստամբություն՝ ընդդեմ Օսմանյան կայսրության։ Հիմնադրելով «Ֆիլիկի էթերիա» կազմակերպությունը՝ հայրենասեր գործիչը նախապատրաստում էր ապստամբություն թուրքական լծից ազատվելու համար։ Կղզու բնակիչները մասնակցել են 1821-1829 թվականների՝ Հունաստանի ազատագրման համար մղված պայքարին, սակայն միջազգային պայմանագրի համաձայն՝ Պատմոսը չի ընդգրկվել հունական նորահռչակ պետության կազմում։
1912 թվականին՝ իտալա-թուրքական պատերազմի ժամանակ, կղզին օկուպացրել են իտալացիները։ Միայն 1948 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, կղզին վերադարձվեց Հունաստանին։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն տարի՝ օգոստոսի վերջին, կղզում անցկացվում է եկեղեցական երաժշտության միջազգային փառատոն։
Հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պլատոս Այվազիդիս, Ամասիայի հոգևորական
- Գեորգիոս Խաձոպուլոս, հույն նկարիչ
- Ռոբերտ Լակս, ամերիկացի պոետ-մինիմալիստ։ Իր կյանքի վերջին հատվածն անց է կացրել Պատմոսում։ Նրան շատերը համարում էին ճգնավոր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Greeka.com – Patmos history. Retrieved on 2008-09-04.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը Արխիվացված 2006-01-11 Wayback Machine
Մեդիաֆայլեր Պատմոս թեմայով Վիքիպահեստում:
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատմոս» հոդվածին։ |
| ||||||||||


