Բուդա (Բուդապեշտ)
Բուդա (հունգ.՝ Buda, սլովակ.՝ Budín, խորվ.՝ Budim, թուրքերեն՝ Budin, սերբ.՝ Будим կամ Budim) կամ Օֆեն (գերմ.՝ Ofen)[1], Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի արևմտյան մասը։ Գտնվում է Դանուբի աջ ափին։ Լեգենդի համաձայն` Բուդա անվանումն առաջացել է հոների Բլեդա առաջնորդի անունից, իսկ մեկ այլ տարբերակի համաձայն` քաղաքի անվանումն ունի սլավոնական ծագում. առաջացել է բուդա բառից, որ նշանակում է տուն, շինություն, շեն[2]։
Բուդայի տարածքը կազմում է Բուդապեշտի մոտ մեկ երրորդը։ Ծածկված է բլուրներով ու անտառներով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուդան եղել է Հունգարիայի մայրաքաղաքը 1361 թվականից մինչև 1541 թվականը, երբ մտել է Օսմանյան կայսրության կազմի մեջ։ Դրանից հետո նոր մայրաքաղաք է եղել Պոժոնը (այժմ` Բրատիսլավա` Սլովակիայի մայրաքաղաքը)։
1686 թվականին Ավստրիան զավթել է Բուդան։
Բուդան ազատ քաղաք է հռչակվել 1703 թվականին, իսկ ավելի ուշ` 1784 թվականին՝ Հունգարիայի մայրաքաղաք։
1873 թվականին Բուդա, Օբուդա և Պեշտ քաղաքների միավորումով ձևավորվել է Բուդապեշտ քաղաքը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուդայի բլուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուդա ամրոց։ Միջնադարյան պալատ և ամրոցի մնացորդներ
- Հին քաղաքապետարան
- Սուրբ Մատյաշի եկեղեցի
- Մարիամ Մագթաղինացու եկեղեցի
- Ամրոցային թատրոն
- Ձկնորսական բաստիոն
- Եվգենի Սավոյացու արձան
- Բուդայի բլրի կատակոմբներ
- Շանդորի պալատ
Գելերտ բլուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշտարակ
Մերձդանուբյան հատված
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Աննայի եկեղեցի
- Կապուցինների մենաստան և եկեղեցի
- Սուրբ Ելիզավետայի մենաստան ու եկեղեցի
Աստղագիտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուդայի պատվին է կոչվել (908) Բուդա աստերոիդը, որ հայտնաբերվել է 1918 թվականին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Буда, город». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Географические названия мира: Топонимический словарь Поспелов Е. М. М: АСТ 2001
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուդա (Բուդապեշտ)» հոդվածին։ |
|