Պեշտ (Բուդապեշտ)
Պեշտ (հունգ.՝ Pest, սլովակ.՝ Pešť), Բուդապեշտի արևելյան հարթավայրային մասը։ Զբաղեցնում է քաղաքի տարածքի 2/3 մասը։ Քաղաքի մյուս մասից` Բուդայից, Պեշտը բաժանվում է Դանուբ գետով։ Պեշտում է գտնվում Բուդապեշտի տեսարժան վայրերի մեծ մասը, ներառյալ` Հունգարիայի խորհրդարանի շենքը, Հերոսների հրապարակը և Անդրաշի պողոտան։ Երբեմն հունգարերենի խոսակցական տարբերակում Պեշտ բառն օգտագործվում է որպես Բուդապեշտ անվանման կրճատ տարբերակ։
Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պեշտ անվանումը սլավոնական ծագում ունի, կապ ունի ժամանակակից ռուսերենի «печь» (վառարան) բառի հետ։ Հնարավոր է` դա կապված է այն բանի հետ, որ Պեշտի շրջանում գտնվող քարանձավներում վառարան են վառել[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պեշտը` որպես առանձին քաղաք, առաջին անգամ հիշատակվել է 1148 թվականին։ Հնում Պեշտի տեղում եղել են կելտական և հռոմեական բնակավայրեր։ Արաբ պատմաբան Իբն Ռուստայի տվյալներով քաղաքը հիմնադրել են Վոլգայի բուլղարները` իշխան Հեսենի գլխավորությամբ, ով 970 թվականին Վոլգայի մերձակայքից տեղափոխվել է Հունգարիա։
Պեշտը տնտեսական կարևոր կենտրոն է դարձել 11-13-րդ դարերում։ 1241 թվականին ավերվել է մոնղոլ նվաճողների կողմից, սակայն շուտով կրկին վերակառուցվել է։ 1849 թվականին Դանուբի վրա կառուցվել է առաջին կամուրջը, որ կապում էր Բուդան ու Պեշտը։ 1873 թվականին Պեշտ, Բուդա և Օբուդա քաղաքների միավորման արդյունքում քարտեզի վրա ի հայտ է գալիս նոր քաղաք` Բուդապեշտը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Adrian Room (2006)։ Placenames of the World։ McFarland & Company։ էջ 70։ ISBN 0786422483
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պեշտ (Բուդապեշտ) կատեգորիայում։ |
|