Հերոսների հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
հունգ.՝ Hősök tere
Հերոսների հրապարակ
Heroes Square Budapest 2010 01.jpg
ԵրկիրFlag of Hungary (1989-2003).svg Հունգարիա
ՏեղագրությունZugló?
Մասն էWorld heritage sites in Budapest?
Ստեղծում1896
Քարտեզ
Քարտեզ

Հերոսների հրապարակ (հունգ.՝ Hősök tere), հրապարակ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Գտնվում է Պեշտ հատվածում։ Հերոսների հրապարակով ավարտվում է Անդրաշի պողոտան և սկսվում է Վարոշլիգետ քաղաքային այգին։ Հրապարակը ձևավորվել է Հունգարիայի կազմավորման 1000-ամյակի առթիվ 1896 թվականին` ընդունելով Հունգարիա ժամանած ավելի քան 50.000 հյուրերի։

Հրապարակը զարդարում են մի քանի հուշարձաններ։ Առաջինը, որը գտնվում է կենտրոնում, նվիրված է Կարպատներով հունգարների անցմանը։ Այն բարձր սյուն է, որի գագաթին գտնվում է Գաբրիել հրեշտակապետի կերպարը երկրագնդի վրա` առաքելական խաչով և Իշտվան արքայի թագով։ Հուշարձանի հեղինակներն են ճարտարապետ Ալբերտ Շիկեդանցը և քանդակագործ Դյորդ Զալան։ Արձանի կանգնեցումը տևել է մոտ 42 տարի։ Լեգենդի համաձայն` սուրբ Իշտվանի միջոցով հունգարներին քրիստոնեություն ընդունել է պատվիրել Գաբրիել հրեշտակապետը, ով հայտնվել է նրան երազում։ Հուշարձանի ստորին հատվածում պատկերված են հունգարական յոթ ցեղերի առաջնորդները` իշխան Արպադի գլխավորությամբ, ով հիմնադրել է հունգարական իշխող արքայատոհմը։

Հրապարակը գիշերով

Կիսաշրջանաձև երկու սյունաշարերը, որոնք տեղակայված են հրապարակում` Գաբրիել հրեշտակապետի սյան հետին մասում, Հունգարիայի հերոսներին նվիրված հուշարձաններ են։ Սյունաշարերից յուրաքանչյուրի երկարությունը 85 մ է։ Սյուների միջև ձախից աջ տեղադրված են Արպադների տոհմի ներկայացուցիչների բրոնզե արձանները` սուրբ Իշտվան, սուրբ Լասլո, Կալման І, Անդրաշ ІІ և Բելա IV: Նրանց հաջորդում են Անժույի տոհմի ներկայացուցիչների արձանները` Կառլ Ռոբերտ և Լյուդովիկոս I Մեծ, Յանոշ Խունյադի, Մատյաշ Կորվին, այնուհետև տրանսիլվանական իշխաններ Իշտվան Բոչկաիի, Գաբոր Բետլենի, Իմրե Տեկելիի, Ֆերենց II Ռակոցիի և հունգար ժողովրդի ազատության համար պայքարած հերոս Լայոշ Կոշութի արձանները։ Սյունաշարերը պսակված են Աշխատանքի, Զարգացման, Պատերազմի, Խաղաղության, Իմաստության և Փառքի այլաբանական կերպարներով։

Գլխավոր սյան հարևանությամբ տեղադրված է քարե հուշատախտակ` նվիրված հունգար զինվորներին, ովքեր մահացել են համաշխարհային պատերազմների ժամանակ։ Այստեղ ազգային տոներին կանգնում է պատվո պահակախումբը, և անցկացվում են ծաղիկների խոնարհման հանդիսավոր միջոցառումներ։

Հրապարակը երկու կողմերից հարում են նեոկլասիցիզմի ոճով կառուցված երկու շինություններ` Կերպարվեստի թանգարանը և Մյուչառնոկ արվեստի սրահը։

Հրապարակի տակ տեղակայված է Բուդապեշտի մետրոպոլիտենի համանուն կայարանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Венгрия. Издательство «Вокруг света», 2009 ISBN 978-5-98652-226-5
  • Михаэль Херл. Будапешт. Издательство Polyglott, 1996 ISBN 5-88395-021-3