Անդրաշի պողոտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրաշի պողոտա
Andrassy út
Andrássy út Budapest 1896.jpg
Երկիր Flag of Hungary.svg Հունգարիա
Գտնվում է Budapest District VI
Երկարություն 2320 մետր[1]
Նախկին անվանում Երիտասարդության պողոտա
Ժողովրդական Հանրապետության պողոտա
Անվանվել է Դյուլա Անդրաշի Ավագ
Կոորդինատներ: 47°30′38.016000099993″ հս․ լ. 19°4′16.680000100003″ ավ. ե. / 47.51056000002777324° հս․. լ. 19.07130000002777948° ավ. ե. / 47.51056000002777324; 19.07130000002777948

Անդրաշի պողոտա (հունգ.՝ Andrassy út), Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի շքերթային պողոտան։ Իր փառահեղ պերճաշուք տեսքի համար պողոտան անվանում են բուդապեշտյան Ելիսեյան դաշտեր։ Պողոտան կրում է Ավստրո–Հունգարիայի արտաքին գործերի նախարար Դյուլա Անդրաշի անունը։ 2500 մետր երկարություն ունեցող պողոտան Ֆերենց Դեակի հրապարակը միացնում է Հերոսների հրապարակի և Քաղաքային այգու հետ։ Անդրաշի պողոտայի տակով գցված է Եվրոպա աշխարհամասի հնագույն մետրոպոլիտենի առաջին ճյուղը։

Անդրաշի պողոտան կառուցվել է հունգարների կողմից հայրենիքի ձեռք բերման հազարամյակի տոնակատարությունների կապակցությամբ, որը նշվում էր 1896 թվականին, ըստ ճարտարապետ Միկլոշ Իբլյաի վիթխարի նախագծի՝ այն ժամանակների բազմաթիվ հայտնի ճարտարապետների ընդգրկմամբ, այդ թվում Էդյոն Լեխների։ Նախագիծը նախատեսում էր ավելի քան երկու հարյուր տների քանդում և նրանց փոխարինում նորերով, կատարված նախապատմական ոճով, իսկ նախագծի իրականացումը տևեց քառասուն տարի։ 1885 թվականին Բուդապեշտի նուր պողոտան դարձավ Եվրոպայի ամենապերճաշուք փողոցներից մեկը։ Պողատան բազմաթիվ անգամներ փոխել է իր անվանումը. սկզբնական Ճառագայթաձև պողոտան հետագայում վերանվանվում է Անդրաշի պողոտա, այնուհետև, Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, այն կրում էր Ստալինի անունը։ Հեղափոխական 1956 թվականին այն վերանվանվում է Երիտասարդության պողոտայի, իսկ այնուհետև, մինչ 1989 թվականը, անվանվում էր Ժողովրդական Հանրապետության պողոտա։ 1989 թվականից մինչ այսօր այն կրում է Անդրաշի պողոտա անունը։ 2002 թվականին Անդրաշի պողոտան ընդրգկվում է ՄԱԿԳՄԿ-ի (ՅՈՒՆԵՍԿՕ) Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։

Հիմնական տեսարժան վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոստի թանգարան
  • Հունգարական պետական օպերային թատրոն
  • Պետական տիկնիկային թատրոն
  • Դրեքսլերի Պալատ
  • Ֆերենց Լիստի թանգարան
  • Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա
  • Էռնստի թանգարան
  • Ֆերենց Հոպպի անվան արևելաասիական մշակույթի թանգարան
  • Զոլտան Կոդայի տուն-թանգարանը
  • Հունգարիայի կերպարվեստի համալսարան
  • Ահաբեկության թանգարան

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունգարիա։ «Вокруг света» հրատարակություն, 2009 թվական ISBN 978-5-98652-226-5
  • Միխաել Խեռլ։ Հունգարիա։ Polyglott հրատարակություն, 1996 թվական ISBN 5-88395-021-3
  • Albert T. Százhuszonöt éves a pesti Andrássy út // Népszabadság — 2001. — ISSN 0133-1752