Վաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վաց
Զինանշան
HUN Vác Címer.svg

Catedral of Vác.jpg
Կոորդինատներ: 47°46′31″ հս․ լ. 19°7′52″ ավ. ե. / 47.77528° հս․. լ. 19.13111° ավ. ե. / 47.77528; 19.13111
Երկիր Հունգարիա Հունգարիա
Մակերես 61,63 կմ²
ԲԾՄ 146±1 մետր
Բնակչություն 33 169 մարդ (հունվարի 1, 2015)[1]
Ժամային գոտի Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ 0627
Փոստային ինդեքսներ 2600
Պաշտոնական կայք vac.hu
##Վաց (Հունգարիա)
Red pog.png

Վաց (Հունգարերեն արտասանություն` [ˈvaːt͡s]; գերմ.՝ Waitzen, սլովակ.՝ Vacov, իդիշ՝ ווייצען), քաղաք Հունգարիայի Պեշտ մարզում: Ունի մոտ 35000 բնակչություն։ Հին անունը եղել է Վացզ։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վացը գտնվում է Բուդապեշտից 355 կմ դեպի հյուսիս՝ Դանուբ գետի արևելյան ափին, որտեղ գետը փոխում է ուղղությունը և հոսում դեպի հարավ։ Քաղաքը տեղակայված է Նասզալի լեռան ստորոտում` Կարպատների հովտում:

Ժամանակակից Վաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Վացն առևտրային կենտրոն է, ինչպես նաև Բուդապեշտի բնակիչների համար հայտնի ամառային հանգստավայր: Եկեղեցին կառուցվել է 1761-1777 թվականներին և նախագծվել է Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի օրինակով: Եպիսկոպոսական պալատը թանգարան է կառուցում հռոմեական եւ միջնադարյան գտածոների համար: Քաղաքը նաև հայտնի է 18-րդ դարի հաղթական կամարով և բարոկկո ոճով կառուցված իր գեղեցիկ կենտրոնով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակեցումը Վացում սկսվել է դեռեւս Հռոմեական կայսրության հիմնադրումից առաջ: Վացի Հռոմի կաթոլիկ թեմի եպիսկոպոսները ազդեցիկ էին Հունգարիայի թագավորությունում, նրանցից շատերը ծառայում էին որպես կանցլերներ կամ ավելին, դառնում էին արքեպիսկոպոսներ:

1241 թվականի մարտի 17-ին մոնղոլների հարձակման հետևանքով ամբողջ բնակչությունը կոտորվեց, Վացը դադարեց գոյություն ունենալ և մոնղոլներն այնտեղ ճամբար դրեցին[2][3][4]: Մոնղոլների հեռանալուց հետո Վացը վերակառուցվել և բնակեցվել է գերմանացի գաղութատերերի կողմից[5]:

1541 թվականին տարածքը նվաճվել է Օսմանյան կայսրության կողմից։ Հաբսբուրգյան միապետության Օսմանյան կայսրության դեմ պատերազմների ժամանակ ավստրիացիները 1597 և 1684 թվականներին հաղթանակներ են տարել օսմանների դեմ։ 1848-1849 թթ. հունգարական հեղափոխության և անկախության համար պատերազմի ընթացքում հոնվեդսեգները մեծ ճակատամարտից հետո ոչնչացրին քաղաքում տեղակայված ավստրիական ուժերը (ապրիլի 10, 1849թ․), իսկ երկրորդ ճակատամարտն ավարտվեց ռուսների հաղթանակով (հուլիսի 17)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1944 թվականի դեկտեմբերի 8-ին, Վացը գրավվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի կողմից։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոնական դավանանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 1910 թվականի մարդահամարի՝ քաղաքի կրոնական կազմն ունի հետևյալ տեսքը՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]