Jump to content

Սուրաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սուրհաթից)
Քաղաք
Սուրաթ
सूरत
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԵրկրամասԳուջարաթ
ՀամայնքԳուջարաթ, Բոմբեյ և Բոմբեյի նախագահություն
Ներքին բաժանում7 շրջան
Քաղաքապետ-կոնսուլՆիրանջան Զանզմերա
Մակերես326.515 քառ. կմ կմ²
ԲԾՄ13±1 մետր
Կլիմայի տեսակարևադարձային ծովային
Պաշտոնական լեզուհնդկերեն
Բնակչություն4․462․000 մարդ (2011)
Ազգային կազմՀնդիկներ
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ+91-61
Փոստային ինդեքս395 0XX
Փոստային դասիչ394 XXX
Պաշտոնական կայքsuratmunicipal.gov.in
Սուրաթ (Հնդկաստան)##
Սուրաթ (Հնդկաստան)

Սուրաթ, խոշոր քաղաք Հնդկաստանում, Գուջարաթ նահանգում։

Սուրհաթը գտնվում է Արաբական ծովի ափին, Տապտիի գետաբերանում։ Ունի 4 462 հազար բնակիչ (2013)։ Բացարձակ մեծամասնությունը (87 տոկոս) դավանում է հինդուիզմ։ Այն նավահանգիստ է և երկաթուղային հանգույց, արհեստագործության կենտրոն։

Քաղաքում կան տեքստիլ, սննդի, թղթի արդյունաբերության ձեռնարկություններ։

1613-ին Սուրաթում հիմնադրվել է Հնդկաստանում անգլիական առևտրական առաջին գաղութային առևտրավանը։

Հայերը Սուրաթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

16-17-րդ դարերի հայկական տապանաքարերը վկայում են Հնդկաստանի Սուրաթ քաղաքում հայկական համայնքի ներկայության մասին։ Այս հուշարձանները քաղաքի պատմության կարևոր մասն են, որոնք պատկերացում են տալիս այնտեղ ապրած հայերի կյանքի մասին։ Գերեզմանաքարերը պատված են բարդ ձևավորումներով և արձանագրություններով, և դրանցից շատերը լավ պահպանված են մինչ օրս։ Դրանք հայ ժողովրդի սովորույթների և ավանդույթների մասին պատմական վկայություն են, որոնց դերը մեծ է Սուրաթի անցյալի պատմության մեջ։  

Պատմաբանները կարծում են, որ հայերը սկսել են բնակություն հաստատել Սուրաթում դեռևս 14-րդ դարում, երբ քաղաքը կառավարվում էր Դելիի սուլթանության կողմից նշանակված կառավարիչների կողմից։ 1895 թվականին Կալկաթայում բնակվող հայ գրող, պատմաբան և մանկավարժ Մեսրովբ Յակոբ Սեթը գրում է.

«Սուրաթում հայերը երկու եկեղեցի են հիմնել՝ մեկը քաղաքում, որը դեռևս  պահպանվել է, բայց այժմ չի գործում,  իսկ մյուսը՝ ավերակների մեջ, նրանց գերեզմանատանը……»:

Այնուամենայնիվ, 16-րդ դարում էր, որ քաղաքում սկսեց ի հայտ գալ առևտրով զբաղվող և մշակութային ակտիվ կյանքով ապրող նշանակալից հայկական համայնք։ Քաղաքում պահպանվել են հայկական բնակավայրի հետքեր, որոնք վերաբերում են հենց այս ժամանակին։ Սուրաթի հայկական գերեզմանատանը, որը հարում է վաղ բրիտանացիների և հոլանդացիների գերեզմանոցներին, որտեղ մոտավորապես 200 տապանաքարեր տեղադրված են գլխավոր մատուռից դուրս, կա մի հայ տիկնոջ տապանաքար, ով մահացել է այնտեղ մ.թ. 1579 թվականին։

Հայտնի է, որ Սուրաթի հայ վաճառականները զարդեր, թանկարժեք քարեր, բամբակ, մետաքս և այլ ապրանքներ էին վաճառում Բասրայից և Բանդար Աբբասից հայերին պատկանող առևտրական նավերին, որոնք դրանք արտահանում էին Եգիպտոս, Թուրքիա, Վենետիկ և Լեգորն։ Ի տարբերություն Արևմտյան Ասիայի այլ երկրների, ովքեր Հնդկաստան էին եկել առանց ընտանիքների, օրինակ՝ արաբների, հայերը տեղափոխվել են իրենց կանանց և երեխաների հետ[1]։

1688-ին անգլիական Արևելահնդկական ընկերությունը առևտրատնտեսական պայմանագիր է կնքել Սուրաթի հայության ներկայացուցիչ Խոջա Փանոս Քալանթարի հետ։ 17-րդ դարում Սուրաթի հայ համայնքն ունեցել է երկու եկեղեցի[2]։

Հնդկաստանում հայերի գործարար ճարտարությունը բարձր են գնահատել անգլիացիները, ովքեր նրանց հետ շփվել են 17-րդ դարում։ Բրիտանացիները փորձեցին շահել հաջողակ հնդկահայերի վստահությունն ու համագործակցությունը, որպեսզի ապահովեն նրանց միջնորդությունը Հնդկաստանում Մեծ Մողոլի արքունիքում առևտրական արտոնությունների համար[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ani, Margaryan. «THE 16TH-17TH CENTURIES' ARMENIAN GRAVESTONES – A TESTAMENT TO THE ARMENIAN PRESENCE IN SURAT, INDIA». Chinarmart.
  2. Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 361։
  3. Ani, Margaryan. «THE 16TH-17TH CENTURIES' ARMENIAN GRAVESTONES – A TESTAMENT TO THE ARMENIAN PRESENCE IN SURAT, INDIA». Chinarmart.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրաթ» հոդվածին։