Բասրայի թանգարան
Բասրայի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Իրաք |
Տեղագրություն | Բասրա |
Վայր | Բասրա |
Հիմնադրվել է | սեպտեմբեր 2016 |
Բասրայի թանգարան (արաբ․՝ متحف البصرة), թանգարան Իրաքի Բասրա քաղաքում, տեղակայված է Սադդամ Հուսեյնի նախկին պալատում։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է միջագետքյան, բաբելոնյան, պարսկական քաղաքակրթություններ, ինչպես նաև Բասրա քաղաքի պատմությունը[1]։ Բասրայի թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2019 թվականին[2]։ Բասրայի Հնությունների և ժառանգության բաժնի տնօերն Քահթան Ալ Աբիդը մշտական համագործակցության մեջ է Մշակույթի նախարարության համապատասխան կոմիտեների հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը փակվեց 1991 թվականին, այն բանից հետո, երբ Ծոցի առաջին ճգնաժամից դժգոհ ամբոխը Սադդամ Հուսեյնի դեմ իրականացվող ցույցերի ժամանակ ներխուժեց և թալանեց մի շարք թանգարաններ[2]։ Բասրայի թանգարանի առաջին պատկերասրահը բացվեց 2016 թվականի սեպտեմբերին Բասրայի թանգարանի ընկերները կազմակերպության աջակցությամբ։ Թանգարանի վերաբացմանը նպաստեց և ներդրումներ իրականացրեց նաև Բրիտանական դեսպանատունը Մշակույթի, մեդիայի և սպորտի դեպարտամենտի հետ միասին[3]։ Լոնդոնի Բրիտանական թանգարանը մեկն էր Արևմտյան այն կազմակերպություններից, որոնք նպաստեցին Բասրայի թանգարանի գործունեության վերսկսմանը 2010 թվականին[4]։
Թանգարանը պաշտոնապես բացել է իր դռները այցելուների համար 2019 թվականի մարտին 3 նոր ցուցասրահներով՝ Բաբելոնի, Շումերական և Ասորեստանի։ Իրաքի թանգարանի և Բասրայի թանգարանի համագործակցության արդյունքում մ․թ․ա․ 6-րդ հազարամյակով թվագրվող հազարավոր ցուցանմուշներ վերադարձան երկրի հարավային հատված։ Այժմ ցուցադրվում են գտածոներ, որոնք ներառված են եղել թանգարանի հավաքածուի մեջ՝ մինչ 1991 թվականին փակվելը[2]։ Ցուցանմուշները ներկայացված են և՛ արաբերեն և՛ անգլերեն վերնագիր-պիտակներով․ երկլեզու ներկայացումը նախաձեռնել է Քահթան Ալ Աբիդը Իրաքյան հետազոտությունների բրիտանական ինստւտուտի հետ միասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Friends of Basrah Museum». friendsofbasrahmuseum.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Aldroubi, Mina (2019 թ․ մարտի 21). «Basra Museum opening sparks hopes of cultural revival in post-war Iraq». The National (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Haq, Husna. «A new use for Saddam Hussein's palace». www.bbc.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «The completion of the new Basrah Museum». British Council.