Jump to content

Հրեաների արյան զրպարտանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արյան զրպարտանքից)

Արյան մեղադրանք (նաև՝ արյան պիտակ, արյան զրպարտանք)[1][2], մեղադրանք [3][4][5]  հրեաների նկատմամբ առ այն, որ նրանք առևանգում և սպանում են քրիստոնյաների երեխաներին, արյունը օգտագործում հրեական տոների ժամանակ կրոնական ծիսակատարությունների ընթացքում։ [6] Պատմականորեն այս զրպարտությունները, ի թիվս այլ մեղադրանքների՝ խմելու ջրի (աղբյուրի) թունավորում (Well poisoning) և քրիստոնեական հաղորդության (ծիսական հյուրասիրության, հացի) պղծման (Host desecration)  հետ Եվրոպայում հրեաների նկատմամաբ իրականացվող հետապնդումների մաս էին կազմում։

Արյան մեղադրանքով սովորաբար ասվում էր, որ հրեաները մացայի խմորի պատրաստման համար (Փեսախի տոներին) օգտագործում են մարդկային արյուն։ Վաղ մեղադրանքները նման մեկնաբանություններ չունեն, իսկ մեղադրանքը դիտվում էր խաչելության վերաիրականացման համատեքստում։ Համարվում էր, որ երեխաների արյունն ավելի պահանջված է։ Զրպարտությունները հիմնականում առաջ էին գալիս անհետ կորած երեխաների և ընդհանրապես երեխաների մահերը բացահայտել ի զորու չլինելու պատճառով։ Որոշ դեպքերում մարդկային զոհաբերության ենթադրյալ զոհերը ընդունվում էին որպես նահատակ, սուրբ կերպար, որոնց շուրջ լեգենդներ էին հյուսվում, ստեղծվում նահատակների հիշատակի աղանդներ։

«Արյան մեղադրանք» տերմինը կարող է նաև վերաբերել ցանկացած տհաճ և կեղծ մեղադրանքի, զրպարտության։ Այն ձեռք է բերել ավելի լայն փոխաբերական իմաստ։ Սակայն այս տերմինի օգտագործումը մնում է խնդրահարույց և ի դեմս հրեական որոշ համայնքների՝ առաջացնում բողոք[7][8][9]։

Հրեական օրենքը սպանության, զոհաբերության և արյան օգտագործման դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արյան մեղադրանքի կիրառումը կեղծ առիթ էր դառնում հրեաների շրջանում բազմաթիվ ջարդեր իրականացնելու համար։ Վտանգի պատճառով, նրանք որոնք ապրում էին արյան զրպարտանքի իրականացման բնակավայրերում, Հալախայի (Halakha) կանոններով ազատվում էին կարմիր գինու օգտագործումից, որպեսզի այն չբռնագանձեն որպես ապացույց իրենց դեմ։

- Փեսախ. ինչ ենք մենք ուտում և ինչու, Project Genesis[10]

Ենթադրվող խոշտանգումների և մարդկային զոհաբերությունների իրականացումը հակասում են հուդաիզմի ձևավորված ուսմունքին։ Ըստ Աստվածաշնչի, Աստված պատվիրեց Աբրահամին զոհաբերել իր որդի Իսահակին։ Սակայն զոհաբերությունից առաջ մտափոխվեց և պատվիրեց մարդկային զոհը փոխարինել խոյով։ Սա հավանական է դիտարկել հնում մարդկային զոհաբերություններից հրաժարվելու կոնտեքստում։  Հին կտակարանյան (հրեական Թանախը) Տասը պատվիրանները և Թորան արգելում են մարդկային սպանությունը։ Բացի այդ արյան (մարդու կամ այլ կենդանու) օգտագործումը արգելվում է հրեական ծիսական «դիետիկ» օրենքներով՝  կաշրութով։ Ըստ Ղևտականի, զոհաբերված կենդանու արյունը (կենդանին) կարող է տեղադրվել միայն Երուսաղեմի տաճարի խորանին, որն այլևս գոյություն չուներ միջնադարյան քրիստոնյաների շրջանում հրեաների նկատմամբ արյան մեղադրանքի կիրառման ժամանակ)։ Բացի այդ մարդկային մսի օգտագործումը հակացուցված է նույն կաշրութով[11]։

Առաջին մեղադրանքները վերաբերում էին հրեաներին, որոնք մարգարեության հիման վրա իբր խաչում էին քրիստոնյանների երեխաներին Զատիկի (Փասախ) ժամանակ։ Չկա որևէ հղում անթթխմոր մացա հացի պատրաստման ժամանակ արյան օգտագործման վերաբերյալ, որը հետագայում վերածվում է հետապնդումների և ջարդերի իրականացման հիմնական դրդիչի[12]։

Պրոֆեսոր Իսրայել Յակոբ Յուվալը (Երուսաղեմի Հրեական համալսարան ) հոդված է հրապարակել 1993 թվականին, որում կարծիք է հայտնում, որ արյունոտ մեղադրանքը, հավանաբար, առաջացել է 12-րդ դարում, երբ քրիստոնյաները դիտարկում էին հրեական վարքագիծը Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ։ Որոշ հրեաներ ինքնասպան էին լինում կամ սպանում սեփական երեխաներին, միայն թե դավանափոխ չլինեն և չհրաժարվեն հուդայականությունից։ Յուվալն ուսումնասիրելով քրիստոնեական աղբյուրները, եզրակացնում է, որ դրանք խիստ խեղաթյուրված են այն մեղադրանքներով, որ եթե հրեաները կարող էին սպանել սեփական երեխաներին, ապա ունակ էին սպանել նաև քրիստոնյաների երեխաներին։ Յուվալը մերժում է արյունոտ մեղադրանքի պատմությունը, որը չէր կարող լինել ճշմարիտ նաև Եվրոպայում հրեաների գոյության վտանգավոր բնույթի պատճառով։

Ուիլյամ Նորվիչի խաչելությունը, Լոնդոն:
Սիմոն Թրենթացի, Արյունոտ մեղադրանք։ Նկարազարդումը՝ «weltchronik» Հերթման Շեդել, 1493
Վերներ Օբերվեսելը որպես արյունոտ մեղադրանքի նահատակ:
  • Լույսի թխված (Cake of Light)
  • Ծիսական հացի պղծում (Host desecration)
  • Սեֆեր հա-ռազիմ (որոշ հատվածներում ընթերցողից պահանջվում է արյունով և ալյուրով պատրաստված բլիթներ ուտել)
  • Արյունոտ մեղադրանքը վաղ քրիստոնյաների նկատմամբ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gottheil, Richard; Strack, Hermann L.; Jacobs, Joseph (1901–1906). «Blood Accusation». Jewish Encyclopedia. New York: Funk & Wagnalls.
  2. Dundes, Alan, ed. (1991). The Blood Libel Legend: A Casebook in Anti-Semitic Folklore. University of Wisconsin Press. ISBN 978-0-299-13114-2.
  3. Turvey, Brent E. Criminal Profiling: An Introduction to Behavioral Evidence Analysis, Academic Press, 2008, p. 3. "Blood libel: An accusation of ritual murder made against one or more persons, typically of the Jewish faith".
  4. Chanes, Jerome A. Antisemitism: A Reference Handbook, ABC-CLIO, 2004, pp. 34–45. "Among the most serious of these [anti-Jewish] manifestations, which reverberate to the present day, were those of the libels: the leveling of charges against Jews, particularly the blood libel and the libel of desecrating the host.
  5. Goldish, Matt. Jewish Questions: Responsa on Sephardic Life in the Early Modern Period, Princeton University Press, 2008, p. 8. "In the period from the twelfth to the twentieth centuries, Jews were regularly charged with blood libel or ritual murder – that Jews kidnapped and murdered the children of Christians as part of a Jewish religious ritual."
  6. Zeitlin, S "The Blood Accusation" Vigiliae Christianae, Vol. 50, No. 2 (1996), pp. 117–124
  7. http://www.bbc.com/news/world-us-canada-12176503
  8. http://www.nationalreview.com/campaign-spot/256955/term-blood-libel-more-common-you-might-think-jim-geraghty
  9. https://www.wsj.com/articles/SB10001424052748703583404576079823067585318
  10. Rutman, Rabbi Yisrael. «Pesach: What We Eat and Why We Eat It». Project Genesis Inc. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  11. What is kashrut; "Eating blood is forbidden. Blood is blood, whether it comes from a human being or an animal. In prohibiting the consumption of blood, the Torah seems to be concerned that it can excite a blood-lust in human beings and may desensitize us to the suffering of human beings when their blood is spilled."
  12. Paul R. Bartrop, Samuel Totten, Dictionary of Genocide, ABC-CLIO, 2007, p. 45.

Հետագա ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]