Մացա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մացա
Ենթատեսակլոշիկ և unleavened bread?
Առաջացման երկիր Եգիպտոս
Հիմնականալյուր և խմելու ջուր
 Matzah Վիքիպահեստում

Մացա (եբրայերեն՝ ‪מַצָּה‎, եզակի matse, հոգնակի՝ matzes կամ matses)[1], (մացա, եբրայերեն՝ מַצּוֹת‎)՝ հրեական անթթխմոր չհամեմված հաց, որին ոչինչ չի ավելացված, օրինակ՝ սոխ կամ ձու։ Մացան թույլատրելի էր օգտագործել հրեական Զատիկի տոնին։ Նման է հայկական լավաշին, ռուսական բաղարջին, նշխարին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մացայի պատրաստման արտադրական գործընթացը 17 դարում

Զատիկի տոնին չէր թույլատրվում օգտագործել թթխմոր, հակառակ դեպքում՝ օգտագործողները իբրև պատիժ կարտաքսվեին Իսրայելից։ Մացա հացը պատրաստելիս ջուրն ու ալյուրը պետք է խառնել այնքան արագ, որ խմորում տեղի չունենա։

Այն նման է հայկական չոր լավաշին[2]։

Պատրաստում․ 17-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարում Հրեական Զատիկի հացի պատրաստումն արդեն մեքենայացված էր։ Պատրաստում էին տղամարդիկ, որոնք հունցում, թակիչով թակում, փոքր գնդերի էին բաժանում, որից հետո հարթեցնում, գրտնակում էին խմորը, իսկ խմորի շերտերը տաք ջեռոցում թխելուց և սառելուց հետո հացի չոր շերտերը տեղավորում էին մեծ կլոր տուփերի մեջ։

Մացա սննդամթերքը ինքնին ավելի հարուստ է ածխաջրերով քան ցանակացած այլ տարրով։ Համանման ձևով այս սննդամթերքը համեմատաբար մեծ կալորիականություն ունի, պարունակում է երկաթ, Վիտամին B1 և սելեն տարրեր[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mariette, door (2017 թ․ ապրիլի 12). «Matzes». Overetengesproken.nl (հոլանդերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  2. «FOX 11 Los Angeles-ի հաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանն ուղիղ եթերում մացա է համտեսել՝ համեմատելով այն լավաշի հետ». style.news.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  3. «Մացա սննդամթերքի մասին տեղեկատվություն». Food Struct. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.