Բաղարջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաղարջ, հայկական տոնական և ծիսական հաց։ Լինում է աղի ու անալի, որոնք ժող․ հավատալիքներում ունեն մոգական նշանակություն։

Թխում են պինդ խմորից, հաստ, տափակ, կլոր ձևով, երեսին սրածայր փայտով գծում նախշեր, ձու քսում, ցանում սև սոնիճ կամ սուսամ (քունջութ)։ Վարդանանց տոնին ժամավորներն իրենց հետ բաղարջ էին բերում եկեղեցի և բաժանում ի հիշատակ բաղարջակերաց տոնի։ Գարնանը՝ ծաղկազարդին, գերեզմանատանը բաղարջ էին ուտում և տալիս որպես հոգու հաց՝ ի պատիվ առաքյալների կրած նեղությունների ևն։

Բաղարջ թխում էին նաև ջրաղացում («ջաղացի» բաղարջ) և հովիվները՝ ամառանոցներում։ Զատկի տոնին հրեաները նույնպես բաղարջ են ուտում։ Բաղարջը այժմ օգտագործում են որպես առօրյա թխվածք։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 250