Նշխար
Նշխար, սուրբ նշխար ս. Հաղորդության նյութերից (հաց ու գինի), մեկը, որ կիրառվում է ս. Պատարագի ժամանակ։
Նշխարը փոքր, բոլորաձև, անթթխմոր հաց է, բաղարջ, վրան՝ խաչելության կամ տնօրինական մեկ այլ խորհրդի պատկեր, իսկ երկու կողմերին մակագրություն՝ Հիսուս Քրիստոս։
Պատրաստման եղանակակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշխարը թխվում է երկաթե թիթեղի վրա, առանց այրելու և առանց տապակելու, սովորաբար ունենում է 6-10 սմ տրամագիծ, 5-7 մմ հաստություն։ Տաղավար տոներին պատրաստվում են ավելի մեծ Նշխարներ՝ հաղորդվողների բազմությանը բավարարելու համար։
Նշխարի, որպես սուրբ հացի կիրառման համար հիմք են հանդիսացել Հիսուսի խոսքերը․
![]() |
Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը։ - Մատթ. 26.26
|
![]() |
Առաքելական կանոնների համաձայն ս. Պատարագի հացը՝ նշխարը, պատրաստվում է նույն օրը և թարմ վիճակում բարձրացվում ս. Սեղան, իսկ այն նշխարները, որոնք տրվում են տնօրհնեքի, հոգեհանգստի և կամ սբ. Պատարագի ժամանակ հիմնականում քահանայական դասին, կարող են նախապես էլ պատրաստված լինել։ Նշխարը պատրաստվում է և բաժանվում պատարագիչ քահանայի ձեռքով։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագաթանգեղոսը նշխարը հիշատակում է «Եկեղեցու օրհնյալ հաց» ձևով։ Նշխար բառացիորեն նշանակել է կտորտանք։ Ինչպես ընդհանրական, այնպես էլ նրա անբաժանելի մաս կազմող Հայ եկեղեցին։ Նշխարը դիտվում է որպես Քրիստոսի մարմնի խորհրդանշան, քանի որ սբ. Պատարագի խորհրդի կատարման ժամանակ այն փոխակերպվում է Հիսուս Քրիստոսի մարմնին, ինչպես նշվում է հայոց Խորհրդատետր Պատարագամատույցում.
![]() |
Որով զհացս օրհնեալ մարմին ճշմարտապես արասցես Տեառն մերոյ և Փրկչին Հիսուսի Քրիստոսի։ - Պատարագամատույց
|
![]() |
Եկեղեցական հայրերից նշխարի փոխակերպման մասին հիշատակություն ունեն Խոսրով Անձևացին (10-րդ դար), Ներսես Լամբրոնացին (12-րդ դար), Գրիգոր Տաթևացին (14-րդ դար) և ուրիշներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ներսես Լամբրոնացի, Խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ և մեկնութիւն խորհրդոյ Պատարագին, Վենետիկ, 1847
- Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, Երուսաղեմ, 1993, էջ 684
- Կարապետյան Ա., Հոգևոր բարեպաշտական արարողություններ, Էջմիածին, 1998
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: ![]() |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նշխար կատեգորիայում։ |
|