Յոզղաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Յոզղաթ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառՅոզղաթի գավառ
Այլ անվանումներՅոզկաթ, Յոզկատ, Յոզղադ, Յոզղատ, Յոզղատե
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Յոզղաթ, քաղաք պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Յոզղաթի գավառում։ Գտնվում էր Սեբաստիա քաղաքից 190 կմ արևմուտք, Անկարա տանող ճանապարհի վրա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղի հայությունը կոտորվեց կամ արտաքսվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Գաղթականները հաստատվեցին Լիբանանում և Բեյրութ քաղաքում հիմնեցին Նոր Յոզղաթ թաղը: 1931 թվականի տվյալներով Յոզղաթում ապրում էր 500 հայ բնակիչ:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 1220 տուն հայ, 2500 տուն թուրք, 200 տուն հույն բնակիչ: 1915 թվականի Մեծ եղեռնի նախօրեին քաղաքի ընդհանուր բնակչությունը 38000 էր, որից 12000-ը հայեր էին:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը և հույները հիմնականում զբաղվում էին առևտրով և արհեստներով՝ հատկապես դարբնություն և դերձակություն:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզղաթն ուներ Ս. Աստվածամայր անունով հայկական եկեղեցի:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում էին Առյոըծյան և Վահանյան վարժարանները, որտեղ սովորում էին 620 սան, որից 40-ը՝ աղջիկ:

Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզղաթում է ծնվել հրապարակախոս և կրթական գործիչ Սարգիս Խաշխաշյանը (1894-?)[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 931