Էյլենճե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Յոզղաթի գավառակում[1]։ XX դ. սկզբին ուներ 35 տուն բնակիչ։ Կար եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան (Աբգարյան)[2]։ Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։