Վիեննայի պաշարում (1529)
Վիեննայի 1529 թվականի պաշարում | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Ավստրո-թուրքական պատերազմ (1529-1533) | |||||||
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
![]() բոհեմյան, գերմանական և իսպանական վարձկաններ |
![]() ![]() | ||||||
Հրամանատարներ | |||||||
![]() ![]() |
![]() ![]() | ||||||
Կողմերի ուժեր | |||||||
Մոտ 16.000-17.000 զինվոր | Մինչև 120.000 զինվոր | ||||||
Կորուստներ | |||||||
Անհայտ (քաղաքացիական շրջանում մեծ կորուտներ) | Մոտ 15.000 զինվոր |
Վիեննայի 1529 թվականի պաշարում, Օսմանյան կայսրության՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան գրավելու առաջին փորձ: Պաշարման ձախողված փորձը հանգեցրեց թուրքերի դեպի Կենտրոնական Եվրոպա արշավանքների ժամանակավորապես դադարի, այնուամենայնիվ, դեռևս 150 տարի ընդհարումներ և բախումներ տեղի ունեցան, որոնք ավարտվեցին իրենց գագաթնակետին հասան 1683 թվականին, երբ տեղի ունեցավ Վիեննայի ճակատամարտը[1][2]:
Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]
1526 թվականի օգոստոսին սուլթան Սուլեյման I-ը Մոհաքսի ճակատամարտում ջախջախեց հունգարական թագավոր Լյուդովիկ II Յագելոնին: Դրանից հետո թուրքերի իշխանության տակ է հայտնվում Հունգարիայի հարավային մասը: Սակայն Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլ V-ի եղբայրը՝ Ավստրիայի էրցհերցոգ Ֆերդինանդ I Հաբսբուրգը, հունգարական գահի նկատմամբ իր հավակնություններն է ներկայացնում: Նրա կինը՝ Աննան, հանդիսանում էր սպանված անժառանգ Լյուդովիկ II-ի հարազատ քույրը[3]: Այնուամենայնիվ, Ֆերդինանդին հաջողվեց ճանաչում ստանալ միայն Հունգարիայի արևմտյան մասի նկատմամբ: Երկրի հյուսիս-արևելքում Ֆերդինանդին հակառակորդ հայտնվեց՝ Յանոս Զապոլիան, ում Սուլեյման I սուլթանը ճանաչեց Հունգարիայի թագավոր և իր վասալ: Ֆերդինանդ I-ը նույնպես հռչակվեց Հունգարիայի թագավոր, և գրավեց Բուդուն, հետագա երկու տարիների ընթացքում թուրքերը ետ գրավեցին նրա կողմից գրավված հունգարական բոլոր տարածքները[1][3]:
Սուլթանի նվաճողական պատրաստությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
1529 թվականի գարնանը Սուլեյմանը Բուլղարիայում կազմավորում է հզոր բանակ: Նա մտադրված էր Հունգարիան վերցնել իր լիակատար վերահսկողության տակ և թուլացնել Հաբսբուրգ եղբայրների ուժերը: Նրա զորքերի թվաքանակը կազմում էր մոտավորապես 120.000: Բացի ենիչերական գնդերից, օսմանյան բանակի կազմում ընդգրկվեցին նաև մոլդովական և սերբական զորամասերը: Սուլեյման առաջինի բանակի հրամանատարությունն իր վրա վերցրեց անձամբ սուլթանը, իսկ ապրիլին իր վեզիր, նախկին հունական ստրուկ Իբրահիմ փաշային նշանակեց թուրքական բանակի հրամանատար (սերասկյար) և սուլթանի անունից հրամաններ արձակելու լիազորություններ տվեց[1][4][5][6]:
1529 թվականի մայիսի 19-ին թուրքական զորքերը դուրս եկան արշավանքի, սակայն հենց ամենասկզբից իրադրությունը իրենց դեմ էր: Այդ գարնանը առավել հորդառատ անձրևներ էին գալիս: Բուլղարիայում սկսվեց ջրհեղեղ, և ջուրը փակեց ճանապարհները: Ցեղի մեջ թաղվեցին բազմաթիվ հրանոթներ և ուխտեր, որոնք ստիպված թողեցին նույն տեղում[3][4][5][6][7]:
Օգոստոսի 6-ին թուրքերը մտան հունգարական տարածք: Օգոստոսի 18-ին սուլթանի մոտ է գալիս Յանոս Զապոլիան: Նա հաստատեց իր ենթակայությունը սուլթանին և օգնեց նրան ավստրիացիներից վերցնել մի քանի ամրոց: Արդեն սեպտեմբերի 8-ին թուրքերը գրավեցին Բուդուն[3][4][5][6][7]:
Ավստրիացիների պաշտպանվողական պատրաստությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուրքական զորքերի առաջխաղացմանը զուգահեռ Վիեննայի կայազորը պատրաստվում էր պաշարման: Ավստրիացիները գիտեին, որ թուրքերն իրենց չեն խնայի: Նրանք այդ համոզմունքին էին հանգել այն բանից հետո, երբ թուրքերը կոտորել էին Բուդայի ամբողջ ավստրիական կայազորը: Ֆերդինանդ I-ը շտապ կարգով մեկնեց Բոհեմիա և օգնության խնդրանքով դիմեց իր եղբորը՝ Կառլ V-ն: Սակայն վերջինը Ֆրանսիայի դեմ վարում էր ծանր պատերազմ և չէր կարող Ֆերդինանդին էական օգնություն ցուցաբերել: Կառլ հինգերորդը եղբորը տրամադրեց մի քանի իսպանական հեծելազորային զորամասեր[1][1]:
Ավստրիայի մարշալ Վիլհեյմ ֆոն Ռոգենդորֆը իր վրա է վերցնում Վիեննայի պաշտպանությունը: Նա իր տեղակալ է նշանակում 70-ամյա գերմանական վարձկան Զալմի կոմս Նիկլասին, ով դրականորեն աչքի էր ընկել 1525 թվականին տեղի ունեցած Պավիայի ճակատամարտում: Զալմը Վիեննա ժամանեց գերմանական անդսկնեխտների և իսպանական հրացանակիրների գնդերի ուղեկցությամբ և անմիջապես սկսեց Վիեննայի քաղաքային պարիսպների ամրացման աշխատանքներ: Նա կարգադրեց զմրսել քաղաքային բոլոր չորս դարպասները և ամրացնել պատերը, որոնց հաստությունը որոշ տեղերում հազիվ 2 մետր էր: Նա նաև հրամայեց կառուցել հողե բաստիոն և քանդել բոլոր տները, որոնք կխանգարեն շինարարությանը[1]:
Պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի վերջին օսմանյան բանակը մոտեցավ Վիեննայի պարիսպներին: Սակայն թուրքերի դրությունը այնքան էլ լավ չէր: Եվրոպական բնությունը նրանց դեմ էր: Բալկանյան թերակղզով դեպի Ավստրա տանող ճանապարհին թուրքերը կորցրեցին մեծ քանակությամբ ծանր հրետանի, որոնք նախատեսված էին Վիեննայի պարիսպների ոչնչացման համար: Բազմաթիվ գետեր դուրս էին եկել հունից, և ճանապարհները ողողվել էին ջրով: Սպառազինությունը խրվում էր ցեղերի մեջ և խորտակվում ճահիճներում: Սատկեցին հարյուրավոր ուխտեր, որոնք տեղափոխում էին զենք, զինամթերք և սպառազինություն[6][7]:
Արդյունքում, թուրքական բանակը Վիեննա հասավ զգալիորեն թուլացած: Թուրքերի շրջանում տարածված էին հիվանդություններ, և բազմաթիվ զինվորներ ի վիճակի չէին կռվել: Եվ այնուամենայնիվ, Իբրահիմ փաշան, կանգնելով Վիեննայի մոտ, պաշարյալների մոտ ուղարկեց ճոխ հագնված երեք եվրոպացու, որպեսզի նրանց համոզեն քաղաքը հանձնել: Որպես պատասխան՝ Զալմի կոմս Նիկլասը փաշային ուղարկեց երեք ճոխ հագնված մուսուլման առանց որևէ առաջարկի, ինչն արդեն պատասխան էր հանդիսանում[6][7]:
Փոխադարձ առաջարկներից հետո պաշարումը սկսվեց: Թուրքական հրետանին սկսեց փորձել քանդել պարիսպները, սակայն թուրքական հրետանավորները այդպես էլ չկարողացան որևէ էական վնաս հասցնել ավստրիական հողե ամրություններին: Նույնիսկ թուրքերի նետաձիգները չկարողացան որևէ լուրջ վնաս հասցնել ավստրիացիներին: Դեպի քաղաք տանող ուղիներ բացելու կամ ստորգետնյա ականապատ թունելներ փորելու փորձերընույնպես ունեցան լիակատար ձախողում: Պաշարյալնեերը մշտապես կազմակերպում էին հանկարծակի գրոհներ և փլուզում էին փորված խրամատներն ու թունելները: Այդպիսի գրոհներից մեկի ժամանակ ավստրիացիներին քիչ էր մնում գերևարել Իբրահիմ փաշային: Նրանք նաև հայտնաբերեցին և ոչնչացրեցին մի քանի ականապատ երթուղիներ, իսկ հոկտեմբերի 6-ին շուրջ 8.000 եվրոպացիներ քաղաքից դուրս իրականացրեցին հանկարծակի գրոհ և ոչնչացրեցին թուրքերի բազմաթիվ ստորգետնյա ուիներ: Սակայն նահանջի ժամանակ նրանք նույնպես ունեցան մեծ կորուստներ[6][7]:
Հոկտեմբերի 11-ին սկսվեց ուժեղ հեղեղ: Քաղաքային պարիսպները պայթեցնելու թուրքերի պլանները ամբողջությամբ ձախողվեցին, և նրանց հաղթանակ տանելու շանսերը էականորեն նվազեց: Սպառվեցին թուրքերի սննդամթերքի պաշարները, աճեց դասալիքների, ինչպես նաև մահացածների և հիվանդների թիվը: Ծանր վիճակի մեջ հայտնվեցին նույնիսկ ենիչերների զորամասերը[6][7]:
Ստեղծված իրավիճակում Իբրահիմ փաշային այլ բան չէր մնում անել, քան նահանջելը: Հոկտեմբերի 12-ին նա հրավիրեց ռազմական խորհրդի նիստ, որտեղ առաջարկեց կատարել գրոհի վերջին փորձը: Նա խոստացավ զինվորներին հաջողություն ունենալու դեպքում բարձրացնել նրանց պարգևավճարները: Սակայն այդ գրոհն էլ հետ շպրտվեց: Եվրոպական արկեբուզերները (պատրույգավոր չախմախավոր հրացանակիրներ) և պիկինյորները (երկարասուսերավորներ) հեշտությամբ ետ մղեցին գրոհը: Հոկտեմբերի 14-ի գիշերը պաշարյալներին լսելի դարձան ահասարսուռ ձայներ. թուրքերը նահանջից առաջ կոտորում էին գերիներին[6][7]:
Թուրքերի հեռացումը պաշարյալները ընդունեցին որպես հրաշք: Երբ թուրքերն արդեն նահանջում էին, սկսվեց ձյուն տեղալ, ինչը այդ տեղանքի համար տվյալ ժամանակահատվածում հազվադեպ էր լինում: Նրանք ստիպված ռազմի դաշտում թողեցին մեծ քանակությամբ հրանոթներ և սպառազինություն: Դանուբի վրա գտնվող թուրքական նավատորմը նույնպես հարձակման ենթարկվեց: Բազմաթիվ թուրքեր զոհվեցին նահանջի ճանապարհին առաջացած փոքր ընդհարումների ժամանակ[6]:
Խաղաղության հաստատում[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն բանից հետո, երբ Ֆերդինանդը համաձայնվեց օսմաններին հանձնել ռազմավարական նշանակություն ունեցող Էստերգոմ ամրոցը, հունիսի 22-ին Սրբազան Հռոմեական կայսրության և Օսմանյան կայսրության միջև կնքվեց խաղաղության համաձայնագիր: Պայմանագրով Ֆերդինանդը հրաժարվում էր հունգարական թագից՝ պահպանելով միայն Հունգարիայի այն հատվածը, որը գտնվում էր Հաբսբուրգների վերահսկողության ներքո: Ֆերդինանդը այդ տարածքի համար պարտավոր էր տարեկան 30.000 դուկատ հարկ վճարել: Ֆերդինանդի և Զապոլիանի տիրույթների շփման գիծը (սահմանը) վերահսկվում էր օսմանների կողմից: Ավստրիացիների համար հատկապես վիրավորական էր Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլ V-ին Մեծ վեզիր Իբրահիմ փաշայի հետ նույն հարթույթունում ներկայացնելը, այլ ոչ թե Օսմանյան պետության ղեկավարի հետ[6]:
Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1532 թվականին Սուլեյման I սուլթանը ձեռնարկեց նոր արշավանք: Սակայն 200.000-անոց օսմանական բանակը շուրջ չորս շաբաթ ծախսեց Կյոսեգ ամրոցի պաշարման համար: Արշավանքը շարունակելու հնարավորությունը նվազեց, քանի որ շուտով սկսվելու էին ցուրտ եղանակները, և կրկին Վիեննան գրավելու փորձ ձեռնարկելն արդեն անիմաստ էր: Կայսերական բանակը հավաքվեց Ռեգենսբուրգում, և Կառլ V-ը վերջապես օգնության եկավ եղբորը՝ տրամադրելով 80.000-անոց զորք: Թուրքերը ստիպված պետք է նահանջեին, բայց այդ ընթացքում նրանք լուրջ ավերածություններ իրականացրեցին Շտիրիայում:
Այդ երկու արշավների փորձը ցույց տվեց, որ թուրքերը չեն կարող գրավել Ավստրիայի մայրաքաղաքը: Օսմանյան բանակը ստիպված վերադարձավ Ստամբուլ ձմեռելու համար, որպեսզի սպաները ձմռան ընթացքում կարողանային հավաքեին նոր զինվորներ:
Սուլեյման առաջինի զորքերի նահանջը դեռևս չէր նշանակում նրանց վերջնական պարտություն: Օսմանյան կայսրությունը պահպանեց վերահսկողությունը Հարավային Հունգարիայում: Բացի այդ, թուրքերը միտումնավոր մասսայական ավերածություններ իրականացրեցին Հունգարիայի ավստրիական հատվածում և հենց բուն Ավստրիայում, Սլովենիայում և Խորվաթիայում, որպեսզի թուլացնեն այդ տարածքների ռեսուրսները, և որպեսզի Ֆերդինանդ առաջինին ավելի դժվար լիներ ետ մղել նոր գրոհները: Թուրքերին հաջողվեց նաև ստեղծել բուֆերային, խամաճիկ հունգարական պետություն, որը գլխավորեց Յանոշ Զապոլյան:
Ֆերդինանդ I-ը կարգադրեց Զալմի կոմս Նիկլասի գերեզմանին տեղադրել հուշարձան: Նիկլասը վիրավորվել էր թուրքական վերջին գրոհի ժամանակ և 1530 թվականի մայիսի 30-ին մահացել:
Եվրոպայի համար ծանր հետևանքներ ունեցավ թուրքական արշավանքը: Զոհվեցին տասնյակ հազարավոր զինվորներ և բազմաթիվ խաղաղ բնակիչներ, հազարավոր մարդիկ թուրքերի կողմից գերևարվեցին և վաճառվեցին ստրկության: Սակայն վերածննդի ժամանակաշրջանը նպատակասլացորեն առաջ էր ընթանում, եվրոպական երկրների հզորությունը մեծացավ, և թուրքերը արդեն չէին կարող դեպի Կենտրոնական Եվրոպայի խորքը շարժվել:
Այնուամենայնիվ, Հաբսբուրգները ստիպված էին 1547 թվականին Օսմանիան Թուրքիայի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, որով Կառլ V-ին «թույլատրվում էր» ղեկավարել Սրբազան Հռոմեական կայսրությունը սուլթան Սուլեյմանի «թույլտվությամբ»: Բացի այդ, Հաբսբուրգները ստիպված էին որոշ ժամանակ հարկ վճարել թուրքերին:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիեննայի ճակատամարտ (1683)
- Ավստրո-թուրքական պատերազմ (1529-1533)
- Ավստրո-թուրքական պատերազմ (1540-1547)
- Ավստրո-թուրքական պատերազմ (1552-1559)
- Ավստրո-թուրքական պատերազմ (1566-1568)
Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Walton Mark W., Nafziger George. F., Mbanda Laurent W. (2003)։ Islam at War: A History։ Praeger/Greenwood։ ISBN 0-275-98101-0(անգլ.)
- Wheatcroft Andrew (2009)։ The Enemy at the Gate: Habsburgs, Ottomans, and the Battle for Europe։ Basic Books։ ISBN 9780465013746(անգլ.)
- Lyber Albert Howe (1913)։ The Government of the Ottoman Empire in the Time of Suleiman the Magnificent։ Harvard University Press(անգլ.)
- Riley-Smith Jonathan։ The Oxford History of the Crusades։ Oxford University Press։ ISBN 0-19-280312-3(անգլ.)
- Şahin Kaya (2013)։ Empire and Power in the Reign of Süleyman: Narrating the Sixteenth-Century Ottoman World։ Cambridge University Press։ ISBN 978-1-107-03442-6(անգլ.)
- Chirot Daniel (1980)։ The Origins of Backwardness in Eastern Europe։ ISBN 0-520-07640-0
- Dupuy Trevor N., Johnson Curt, Bongard David. L. (1992)։ The Encyclopedia of Military Biography։ I.B.Tauris & Co.։ ISBN 1-85043-569-3(անգլ.)
- Louthan Howard (1997)։ The Quest for Compromise: Peacemakers in Counter-Reformation Vienna։ Cambridge University Press։ ISBN 0-521-58082-X(անգլ.)
- Shaw Stanford Jay, Shaw Ezel Kural (1977)։ History of the Ottoman Empire and Modern Turkey։ Cambridge University Press։ ISBN 0-521-29163-1(անգլ.)
- Sicker Martin (2000)։ The Islamic World in Decline: from the Treaty of Karlowitz to the Disintegration of the Ottoman Empire։ Praeger/Greenwood։ ISBN 0-275-96891-X(անգլ.)
- Spielman John Philip (1993)։ The City and the Crown: Vienna and the Imperial Court։ Purdue University Press։ ISBN 1-55753-021-1(անգլ.)
- Fisher Sydney Nettleton (1979)։ The Middle East: A History (3rd ed.)։ Knopf։ ISBN 0-394-32098-0(անգլ.)
- Kann Robert Adolf (1980)։ A History of the Habsburg Empire: 1526–1918։ University of California Press։ ISBN 0-520-04206-9(անգլ.)
- Keegan John, Wheatcroft Andrew (1996)։ Who's Who in Military History: From 1453 to the Present Day։ Routledge։ ISBN 0-415-12722-X(անգլ.)
- Tracy James D. (2006)։ Europe's Reformations: 1450–1650։ Rowman and Littlefield։ ISBN 0-7425-3789-7
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Reston, James Jr, Defenders of the Faith: Charles V, Suleyman the Magnificent, and the Battle for Europe, 1520–1536, Marshall Cavendish, 2009, pg. 288 ISBN 1-59420-225-7, ISBN 978-1-59420-225-4(անգլ.)
- ↑ Toynbee Arnold (1987)։ A Study of History։ Oxford University Press։ ISBN 0-19-505080-0(անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Turnbull Stephen (2003)։ The Ottoman Empire: 1326–1699։ Osprey Publishing։ ISBN 1-84176-569-4(անգլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 E. Liptai: Magyarország hadtörténete I. Zrínyi Military Publisher 1984. ISBN 963-326-320-4 p. 165.(հունգարերեն)
- ↑ 5,0 5,1 5,2 Murphey Rhoads (1999)։ Ottoman Warfare 1500–1700։ Rutgers University Press։ ISBN 0-8135-2685-X(անգլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 6,9 Şahin, Kaya (2013). Empire and Power in the Reign of Süleyman: Narrating the Sixteenth-Century Ottoman World. Cambridge University Press. ISBN 978-1-107-03442-6.(անգլ.)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Stavrianos, pp. 77-78.(անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիեննայի պաշարում (1529) կատեգորիայում։ |