Էրթուղրուլ
| Էրթուղրուլ | |
| Մասնագիտություն՝ | պետական գործիչ և զորավար |
|---|---|
| Ծննդյան օր | անհայտ |
| Ծննդավայր | Խլաթ |
| Վախճանի օր | մոտ 1281[1] կամ մոտ 1280 |
| Վախճանի վայր | Սյոգութ, Բիլեջիքի մարզ, Թուրքիա |
| Թաղված | Tomb of Ertuğrul Gazi |
| Քաղաքացիություն | Իկոնայի սուլթանություն |
| Հայր | Սուլեյման Շահ |
| Մայր | Հայմե Խաթուն |
| Ամուսին | Halime Hatun? |
| Զավակներ | Օսման I, Saru Batu Savcı Bey? և Gündüz Bey? |
Էրթուղրուլ (أرطغرل, թուրքերեն՝ Ertuğrul; անհայտ, Խլաթ - մոտ 1281[1] կամ մոտ 1280, Սյոգութ, Բիլեջիքի մարզ, Թուրքիա), թյուրք (օղուզական կայա ցեղի ներկայացուցիչ) առաջնորդ, Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման I-ի հայրը։ Կառավարել է 1227 թվականից օսմանական էմիրաթը, որի վարչական կենտրոնը եղել է Սյոգյութ քաղաքը։ Վերջինս գտնվում է Բիլեջիքի մարզում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրթուղրուլը եղել է Սուլեյման Շահի որդին։ Երբ մահացավ Էրթուղրուլի հայրը (խեղդվել է Եփրատ գետում), Էրթուղրուլը իր ձեռքն է վերցնում թյուրք- օղուզական կայա ցեղի ղեկավարումը։ Սելջուկյան սուլթան Քեյղուբադ Ա-ն նրան կալվածքներ է նվիրատվել Անկարայի շրջակայքում։
Էրթուղրուլի կառավարման օրոք սկսվել է կայա ցեղի հզորացումը։
Էրթուղրուլի մահվանից հետո, իշխանությունը անցել է նրա որդուն՝ Օսման I-ին, ով Օսմանյան կայսրության հիմնադիրն է։ Վերջինս 1299 թվականին հիմնադրել է Օսմանյան կայսրությունը։
Օսման I-ը հատուկ թյուրբե է կառուցել իր հոր Էրթուղրուլի համար։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքական TRT 1 հեռուստաընկերությունը ցուցադրում է Էրթուղրուլ:Վերածնունդ հեռուստասերիալը, որը բաղկացած է 70 սերիայից և ցուցադրվում է մինչ օրս։ Հեռուստասերիալը բավականին հայտնի է ոչ միայն Թուրքիայում, այլև նրա սահմաններից դուրս։ Այն ցուցադրում է աշխարհի 54 երկրներում։ Շաբաթվա ռեյտինգային աղյուսակներում հեռուստասերիալը դիտողականությամբ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
Հիշատակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրթուղրուլի պատվին է անվանված Օսմանյան կայսրության խոշոր հածանավերից մեկը, ինչպես նաև Աշխաբադի Էրթողրուլգազը մզկիթը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Монархи. Мусульманский Восток VII-XV
| ||||||