Ֆատեհպուր Սիկրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ֆատեհպուր Սիկրի
հինդի՝ फतेहपूर सिकरी, ուրդու՝ فتحپور سیکری
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՆահանգՈւտար Պրադեշ
ԲաժանմունքԱգրա
Այլ անվանումներՀաղթանակի քաղաք
ԲԾՄ213 մետր
Խոսվող լեզուներՀինդի[1]
Բնակչություն32 905 մարդ (2011)[2]
Ժամային գոտիUTC+5:30[3]
Հեռախոսային կոդ+91 5240
Փոստային ինդեքս283110[4]
Փոստային դասիչ283110[5]
Պաշտոնական կայքfatehpursikri.gov.in(անգլ.)
Ֆատեհպուր Սիկրի (Հնդկաստան)##
Ֆատեհպուր Սիկրի (Հնդկաստան)
Ֆատեհպուր Սիկրի
անգլ.՝ Fatehpur Sikri*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Երկիր Հնդկաստան Հնդկաստան
Տիպ Մշակութային
Չափանիշներ ii, iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Կոորդինատներ 27°05′40″ հս․ լ. 77°39′51″ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1986  (10-րդ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Ֆատեհպուր Սիկրի (հինդի՝ फतेहपूर सिकरी, անգլ.՝ Fatehpur Sikri, ուրդու՝ فتحپور سیکری), հին քաղաք և համայնքային շրջան Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Ագրա շրջանում։ Աքբար Առաջինի տիրապետության ժամանակ 1571-1585 թվականներին համարվել է Մեծ մողոլների կայսրության մայրաքաղաքը, որից հետո կայսրի Լահորի տեղափոխման հետ կապված կորցրել է մայրաքաղաքի կարգավիճակը։ 1986 թվականից Ֆատեհպուր Սիկրի հին քաղաքը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալիմ Չաշտիի դամբարան

Իր անվանումը՝ Հաղթանակների քաղաք, ստացել է Կհանվայի մոտ (Ագրայից մոտ 40 կմ) Ռամա Սանի դեմ ճակատամարտում Մողոլների կայսեր Բաբուրի հաղթանակից հետո[6][7] : Հետո Աքբար Առաջին կայսրը քաղաքը դարձրել է իր մայրաքաղաք և այստեղ ամրոց կառուցել[8][9][10]։ Քաղաքը մայրաքաղաքի կարգավիճակ է ունեցել ընդամենը 10 տարի, իսկ 1586 թվականին կայսրը ստիպված է եղել վերաբնակվել Լահորում՝ Աֆղանստանի հարավարևմտյան անհանգիստ սահմանների մոտ։ Ղեկավարի մեկնումից հետո քաղաքն ընդմիշտ դատարկվել է։ Աքբարը երեխաներ չի ունեցել, բայց սուֆիա Սալիմ Չաշտիի օրհնանքից հետո ունեցել է տղա, որին նրա պատվին անվանել են Ջահանգիր։ Ջահանգիրն արդյունքում դարձել է գահի ժառանգորդ։ Սալիմ Չաշտիի հիշատակին 1571 թվականին Աքբարը կառուցել է Սալիմ Չաշտի Կա Մազար դամբարանը[11][12]։ Սկզբնապես այն կառուցվել է կարմիր ավազաքարից, բայց հետագայում վերակառուցվել է մարմարով։

Ֆատեհպուր Սիկրին իր մայրաքաղաքային գործառույթները կիսել է Ագրայի հետո։ Ագրայում գտնվող Կարմիր ամրոց էին գտնվում զենքերի պահեստների մեծ մասը, գանձարանները և այլ պահուստներ։ Ճգնաժամի ժամանակ ղեկավարությունը, գարեմը և գանձարանը մի քանի օրով տեղափոխվել են Ագրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Հնդկաստանում անցկացված բնակչության մարդահամարի տվյալների համաձայն[13]՝ Ֆատեհպուր Սիկրի քաղաքի բնակչությունը կազմել է 28 754 մարդ։ Սեռական աղյուսակում բնակչության 53 %-ը կազմում են տղամարդիկ, իսկ 47 %-ը՝ կանայք։ Գրագիտության մակարդակը կազմում է 46 %, որը ցածր է, քան միջին ազգային մակարդակը (59,5 %): Տղամարդկանց բնակչության գրագիտության մակարդակը կազմում է 57 %, իսկ կանանց բնաչությանը՝ 34 %: Ֆատեհպուր Սիկրիի բնակչության 19 %-ը երեխաներ են մինչև 6 տարեկան[14]։

Կարևոր կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆատեհպուր Սիկրիի կառույցները ռաջպուտական և մողոլական ճարտարապետական դպրոցների սինթեզի արյդունքն է։ Դա կապված է նրա հետ, որ դրանց կառուցման համար Հնդկաստանի տարբեր շրջաններից ճարտարապետներ էին գալիս[15][16]։ Հինդուիզմի և ջայնիզմի ճարտարպետության մասերը սերտորեն միախանված են իսլամակնի հետ։ Շինարարության գլխավոր նյութը եղել է կարմիր ավազաքարը[17][18]։

Քաղաքի առավել հայտնի կառույցներից են՝

  • Նաուբատ Հանա, քաղաքի մուտքի մոտ գտնվող թմբկային տուն, որում հայտարարում էին կարևոր անձնանց ժամանումների մասին։
  • Դիվան ի Ամ, ղեկավարի հասարակության հետ հանդիպումների համար դահլիճ, կառույցի տեսակը հաճախ հանդիպում է այլ մողոլական քաղաքներում։
  • Դիվան ի Հաս, անձնական հանդիպումների դահլիճ, հայտնի է իր կրոնշտեյններից կազմված կենտրոնական սյունից, որը պահում է կլոր հարթակը։
  • Ռաջա Բիրբալի տուն, Աքբարի նախարար-հինդուստների տուն։
  • Մարիամ ազ Զամանիի պալատ, պալատ, որը կառուցվել է 17-րդ դարի սկզբին գուջարաթական ճարտարապետության ազդեցության ներքո։
  • Պանչ Մահալ, հինգ-հարկանի պալատական կառույց։
  • Բուլանդ Դարվազա, դեպի Ջամա Մասջիդ դարպասներից մեկը։
  • Ջամա Մասջիդ, մզկիթ, որը կառուցվել է հնդկական մզկիթների եղանակով։
  • Սալիմ Չաշտիի դամբարան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «52nd REPORT OF THE COMMISSIONER FOR LINGUISTIC MINORITIES IN INDIA» (PDF). nclm.nic.in. Ministry of Minority Affairs. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. Fatehpur Sikri Population Census 2011census.
  3. Current Local Time in Fatehpur Sīkri, Uttar Pradesh, India.
  4. https://www.prokerala.com/pincode/fatehpur-sikri.html
  5. Fatehpur Sikri Pincode
  6. Rezavi, Syed Ali Nadeem (2013). Sikri before Akbar. Oxford University Press. ISBN 978-0-19-908256-8. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  7. Safvi, Rana (2017 թ․ դեկտեմբերի 10). «The secrets about Fatehpur Sikri». The Hindu (Indian English). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  8. «Fatehpur Sikri, that Mughal emperor Akbar established as his capital and is now a World Heritage site, was once a "flourishing trade and Jain pilgrimage centre", a new book says.», India Times, 17 July 2013
  9. «Fatehpur Sikri was once a Jain pilgrimage centre: Book», Zee News, 27 February 2013
  10. «Fatehpur Sikri was once a Jain pilgrimage centre», The Free Press Journal, 28 February 2013
  11. «World Heritage Sites - Fatehpur Sikri (1986), Uttar Pradesh». Archaeological Survey of India (ASI) website.
  12. «Fatehpur Sikri». Imperial Gazetteer of India (v. 12). Oxford. էջեր 84–85.
  13. «Population, population in the age group 0-6 and literates by sex - Cities/Towns (in alphabetic order): 2001» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 7 ноября 2008-ին.
  14. «Census of India: Fatehpur Sikri». www.censusindia.gov.in. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  15. Markus Hattstein, Peter Delius (2000). Islam: Art and Architecture. Könemann. էջ 466.
  16. Moritz Herrmann (2011). Mughal Architecture. GRIN Verlag. էջ 3. ISBN 9783640930036.
  17. Catherine Ella Blanshard Asher (1992). Architecture of Mughal India, Part 1, Volume 4. Cambridge University Press. էջ 50. ISBN 9780521267281.
  18. Ebba Koch (1991). Mughal Architecture: An Outline of Its History and Development (1526-1858). Prestel. էջ 60.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆատեհպուր Սիկրի» հոդվածին։