Թերմեզ
Թերմեզ | ||
Termiz / Термиз | ||
![]() Սաոդատ սուլթանի պալատը | ||
Երկիր | ![]() | |
---|---|---|
Հիմնադրված է | մ. թ. ա. 498 թ. | |
ԲԾՄ | 302 մետր | |
Պաշտոնական լեզու | ուզբեկերեն | |
Բնակչություն | 140,404 մարդ (2005) | |
Ժամային գոտի | UTC+5 | |
Փոստային ինդեքսներ | 732000 | |
| ||
Թերմեզ (ուզբ.՝ Termiz/Термиз; ռուս.՝ Термез; տաջ.՝ Тирмиз; պարս․՝ ترمذ Termez, Tirmiz; արաբ․՝ ترمذ Tirmidh), փոքր քաղաք Ուզբեկստանի հարավում՝ Աֆղանստանի սահմանի մոտ: Այն Ուզբեկստանի ամենատաք վայրն է: Ունի 140404 (հունվարի 1, 2005) բնակչություն, Սուրխանդարյայի մարզի կենտրոնն է:
Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի ժամանակակից անունը ծագել է սողդիանա լեզվով Tarmiδ բառից, որն իր հերթին ծագել է հին պարսկերեն tara-maiθa-ից, որը նշանակում է «անցման վայր»: Հին ժամանակներում քաղաքը կարևոր վայր էր Ամուդարյա գետը հատելու համար:
Որոշները քաղաքի անունը կապում են հունարեն thermos «տոթ» բառի հետ, որը եկել է Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներից[1]: Մյուսները ենթադրում են, որ բառը ծագել է սանսկրիտի taramato բառից, որը նշանակում է «գետի ափին»[2]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 2-րդ դարում Ամուդարյա գետի ափին և հիմնադիր՝ հունա-բակտրիական պետության թագավոր Դեմետրեի անունով կոչվել է Դեմետրիա:
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը բաղկացած էր երկու հիմնական հատվածներից՝ միջնաբերդից և բուն քաղաքից: Միջնաբերդը տեղադրված էր Ամուդարյայի բարձրադիր ափին և ամփոփված էր ուղղանկյուն պարագծով աշտարակավոր պասպապատի մեջ: Քուշանների ժամանակ ընդարձակ քաղաքը՝ 500 հեկտար տարածությամբ՝ հարավից և արևմուտքից սահմանակից էր գետին, իսկ ցամաքի կողմից՝ պաշտպանական պարիսպներին ու հողմապատնեշներին: Կար ջրանցք, որը հոսում էր քաղաքի ներսով՝ բաժանելով այն երկու մասերի: Թերմեզը բազմակի վերակառուցումների է ենթարկվել, որի ժամանակ հունա-բակտրիական Դեմետրիայի կորիզը միջնաբերդի է վերածվել:
Չնայած Թերմերզը կրել է հելլենիստական քաղաքաշինության ազդեցությունը, այնուհանդերձ այն ուներ որոշակի արտահայտված տեղական, տիպիկ միջինասիական-արևելյան հատկանիշներ[3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ E. M. Pospelov, Geograficheskie nazvaniya mira (Moscow, 1998), p. 415: "here in fact is found the hottest place in Central Asia (in June 1914 a temperature of 49.5 C was recorded in Termez."
- ↑ Sh. Kamaliddinov, Istoricheskaya geografiya Sogda i Toharistana.
- ↑ Վարազդատ Հարությունյան, Հին աշխարհի ճարտարապետություն (խմբ. Մ․ Գ․ Գասպարյան), Երևան, «Լույս հրատարակչություն», 1978, էջ 14 — 319 էջ։
|