Ռույ Գոնսալես դի Կլավիխո
Ռույ Գոնսալես դի Կլավիխո | |
---|---|
Ծնվել է | 14-րդ դար |
Ծննդավայր | Մադրիդ, Մադրիդ, Կաստիլիա և Լեոն[1] |
Մահացել է | ապրիլի 2, 1412 |
Մահվան վայր | Մադրիդ, Մադրիդ, Կաստիլիա և Լեոն |
Գերեզման | Մադրիդ |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Երկեր | Embassy to Timur? |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, դիվանագետ, գրող և պատմաբան |
![]() |
Ռույ Գոնսալես դե Կլավիխո (իսպ.՝ Ruy Gonzáles de Clavijo, 14-րդ դար, Մադրիդ, Մադրիդ, Կաստիլիա և Լեոն[1] - ապրիլի 2, 1412, Մադրիդ, Մադրիդ, Կաստիլիա և Լեոն), իսպանացի դիվանագետ, ուղեգրող։
1403-1406 թվականներին եղել է Լենկթեմուրի մոտ Կաստիլիայի թագավոր Հենրի III պատվիրակության կազմում։ Պատվիրակության ցամաքային ուղին անցել է Հայաստանով (մեկնում՝ Տրապիզոն-Երզնկա-Կարին-Ալաշկերտ-Բայազետ-Մակու-Խոյ, վերադարձ՝ Խոյ-Ալաշկերտ-Անի-Կարս-Կարին-Թորթում-Տրապիզոն)։
Անցած բնակավայրերի և դրանց բնակիչների վերաբերյալ Կլավիխոն գրառումներ է արել, պահել է ճամփորդական օրագիր, որի հիման վրա հետագայում կազմել է ուղեգրություն ձեռագրերը պահվում են Իսպանիայի ազգային գրադարանում (Մադրիդ) և Բրիտանական թանգարանում (Լոնդոն)։
Այն արժեքավոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի և արևելյան մի շարք երկրների տնտեսական ու քաղաքական իրավիճակի մասին։ Առաջին անգամ հրատարակվել է 1582 թվականին, Սևիլյայում, հետագայում վերահրատարակվել և թարգմանվել է այլ լեզուներով։ Հայերեն թարգմանված են Հայաստանին վերաբերող առանձին գլուխներ ու հատվածներ։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ruy González de Clavijo, La embajada a Tamorlán. Francisco López Estrada, ed. (Madrid։ Castalia, 1999).
- Ruy González de Clavijo, Embassy to Tamerlane tr. G. Le Strange (1928).
- Ruy González de Clavijo, Embassy to Tamerlane, 1403-1406, translated by Guy Le Strange, with a new Introduction by Caroline Stone (Hardinge Simpole, 2009).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #119099306 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 476)։ ![]() |