Թամերլան (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամերլան
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԿոմպոզիտորԳեորգ Ֆրիդրիխ Հենդել
Լիբրետտոյի
հեղինակ
Նիկոլա Ֆրանչեսկո Հաիմ
Առաջնախաղի տարեթիվհոկտեմբերի 31, 1724
Առաջնախաղի վայրԼոնդոն
Հրատարակման տարեթիվ18-րդ դար
 Tamerlano (Händel) Վիքիպահեստում

Թամերլան (Tamerlano (HWV 18)), գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերա երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Նիկոլա Ֆրանչեսկո Հաիմի ըստ Ագոստինո Պիովենեյի և այլ հեղինակների նույն սյուժեով այլ լիբրետտոների։

Առաջնախաղը կայացել է 1724 թ. հոկտեմբերի 31-ին Լոնդոնի Թագավորական թատրոնում (King's Theatre)՝ չափավոր հաջողությամբ, բեմադրությունը դիմացել է 12 ներկայացման։ Գլխավոր դերերգերը կատարել են Ֆրանչեսկա Կուցոնին (Աստերիա), Ֆրանչեսկո Բորոզինին (Բայազետ), Սենեզինոն (Անդրոնիկուս)։

«Թամերլանը» Հենդելի նշանավոր ստեղծագործություններից մեկն է, աչքի է ընկնում խորը դրամատիզմով և լայնաշունչ մեղեդային մեներգերով։ Այսօր էլ հաճախ բեմադրվում է Եվրոպայի օպերային թատրոնների կողմից և ձայնագրվում ու թողարկվում խոշորագույն ձայնագրող ընկերությունների կողմից։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամերլան (օպերա)» հոդվածին։