Գոհարշադ մզկիթ
Գոհարշադ մզկիթ պարսկերեն՝ مسجد گوهرشاد | |
---|---|
![]() | |
Տեսակ | մզկիթ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Մեշհեդ |
Տեղագրություն | Մաշհադ |
Մասն է | Իմամ Ռեզայի դամբարան |
Բացվեց | 1418[1] |
Պատվիրող | Գոհարշադ բեգիմ |
Ճարտարապետություն | |
Ոճ | ադրբեջանական ոճ և Timurid architecture?[1] |
Բարձրություն | 43 մետր |
Շինանյութ | աղյուս[1][2] և plaster?[2] |
![]() | |
![]() |
Գոհարշադ մզկիթ (պարսկերեն՝ مسجد گوهرشاد), մզկիթ Իրանի Մաշհադ քաղաքում։ Հանդիսանում է «Իմամ Ռեզայի դամբարան» համալիրի մի մասը[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մզկիթը կառուցվել է 1418 թվականին ճարտարապետ Գավամեդդին Շիրազի կողմից։ Շինարարությունը ֆինանսավորել է Գոհարշադ թագուհին։ Վերջինս Շահրուհ թագավորի կինն էր։
Մզկիթում որոշ վերանորոգումներ կատարվել են Սեֆյանների և Ղաջարիների իշխանության օրոք։ Այն ունի չորս այվաններ՝ կամարասրահներ, բակ (50 մ × 55 մ) և մի քանի շաբեստաններ (իրանական ճարտարապետությանը բնորոշ՝ ծածկով ազատ տարածք)։
Մզկիթի երկշերտ գմբեթը էապես վնասվել է 1911 թվականին, Ռուսական կայսրության զորքերի ռմբակոծություններից։
Ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրանական ճարտարապետության 15-րդ դարի առաջին և լավագույն պահպանված հուշարձանը Գոհար Շադի գեղեցիկ մզկիթն է։ Այն այժմ կազմում է Մաշհադում գտնվող Իմամ Ռեզայի դամբարանի մի մասը։ Կառուցված է սամարղանդյան ոճով։ Երկու աշտարակաձև մինարեներ են վեր խոյանում գմբեթին հարող արտաքին անկյուններում, որոնք մարմարե հիմքի հետ միասին ստեղծում են համակողմանի տպավորություն։ Մզկիթի ճակատամասը ձևավորված է արծնապատ աղյուսով և բարձրորակ խճանկարապատ հախճապակիով։
Գույների ողջ պնակը ներառում է գերիշխող կապույտի և փիրուզագույնի, սպիտակի, թափանցիկ կանաչի, դեղինի և մուգ թանաքագույնի մի շարք երանգներ։ Ձևավորման մեջ մեծ դերակատարումներ ունեն ծաղիկներն ու երկրաչափական պատկերները, կամարային շեշտադրումները, բաց սրահներն ու խորքային հանգույցները, ինչպես նաև այվանները[4]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իմամ Ռեզայի դամբարանի ոսկեզօծ գմբեթն ու Գոհարշադ մզկիթը
Իմամ Ռեզայի դամբարանի մուտքը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://iranicaonline.org/articles/gowhar-sad-mosque
- ↑ 2,0 2,1 http://www.masjed.ir/af/article/1669/Goharshad-Mosque-of-Mashhad
- ↑ «Гохаршад мечеть, мечеть гохаршад мешхед»։ on-line-business.ru (ռուսերեն)։ Վերցված է 2018-01-21(չաշխատող հղում)
- ↑ Upham Pope Arthur (1965)։ Persian Architecture: The Triumph of Form and Color։ New York։ ISBN 978-0-8076-0308-6
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Archnet’s entry on Goharshad Mosque (անգլ.)
- Գոհարշադ մզկիթ(չաշխատող հղում) irib.ir
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գոհարշադ մզկիթ կատեգորիայում։ |