Հին Ուրգենչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Հին Ուրգենչ
թուրքմ.՝ Köneürgenç
ԵրկիրԹուրքմենստան Թուրքմենստան
Բնակչություն34 677 մարդ (2009)
Ժամային գոտիUTC+5
Հին Ուրգենչ (Թուրքմենստան)##
Հին Ուրգենչ (Թուրքմենստան)

Հին Ուրգենչ, Գուրգանչ, Զուրջանիա, ֆեոդալական Խորեզմի մայրաքաղաքը (ավերակները՝ Թուրքմենստան ԽՍՀ Կունյա–Ուրգենչ ավանի մոտ)։ Հիմնադրման ժամանակը պարզաբանված չէ։ Գրավոր աղբյուրներում հիշատակվում է 10-րդ դարից, երբ այն եղել է Հյուսիսային խորեզմի մայրաքաղաքը և առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն։ 10-րդ դարի վերջին Ու․ դարձել է խորեզմի միացյալ թագավորության մայրաքաղաքը։ 1221 թվականին քաղաքը գրավել և ավերել են մոնղոլները։ 1224 թվականին մտել է Ջուչի խանի տիրույթների մեջ և շուտով վերականգնվել։ 13-րդ դարի կեսին մտել է Ոսկե հորդայի կազմի մեջ։ 14-րդ դարի կեսին Խորեզմն ազատագրվել է Ոսկե հորդայի տիրապետությունից, և Հին Ուրգենչը վերստին դարձել է նրա մայրաքաղաքը։ 1388 թվականին այն ոչնչացրել է Լենկթեմուրը։ 1391 թվականին մասամբ վերականգնվել է։ 13-րդ դարին վերածվել է ավերակների։ Հին Ուրգենչում պահպանվել են միջնադարյան դամբարաններ, մզկիթներ, այլ շենքերի մնացորդներ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին Ուրգենչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։