Բիբի-Խանըմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիբի-Խանըմ
Bibi-Khanym Mosque.jpg
Տեսակ մզկիթ
Երկիր Flag of Uzbekistan.svg Ուզբեկստան
Վարչատարածք Սամարղանդ
Բացվեց 1404
Ճարտարապետություն
Կոորդինատներ: 39°39′38.000000101606″ հս․ լ. 66°58′47.00000009918″ ավ. ե. / 39.66055555558377677° հս․. լ. 66.9797222222497766° ավ. ե. / 39.66055555558377677; 66.9797222222497766
Բիբի-Խանըմը գտնվում է Ուզբեկստանում
Բիբի-Խանըմ
Բիբի-Խանըմը գտնվում է Աշխարհում
Բիբի-Խանըմ

Բիբի-Խանըմ, ճարտարապետական հուշարձան՝ մզկիթ Սամարղանդում։ Կառուցվել է 1399—1404-ին, Լենկթեմուրի՝ Հնդկաստան կատարած արշավանքից հետո։ Ուղղանկյուն հատակագծով (83 մ x 62 մ) բակի 2 հակադիր կողմերին են շքամուտքը և մզկիթի գլխավոր կառույցը, իսկ մյուս կողմերին դեմ հանդիման՝ 2 փոքր կառույցները։ Շինությունները պարագծով իրար են միացնում քանդակազարդ, մարմարյա և ավազաքարե սյուներով (300-ից ավելի) բազմագմբեթ սրահները։ Համակառույցի 4 անկյունները ամրացված են մինարեներով։ Կառույցի հարդարանքը՝ փիրուզյա և կապույտ մայոլիկա, խճանկար, կապտաոսկեգույն մանվածո զարդանախշեր, մարմարյա ագուցվածքներ։ Այժմ կիսավեր է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 435 CC-BY-SA-icon-80x15.png