Jump to content

Իրանական Քուրդիստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրանական Քուրդիստանի քարտեզը
Քրդերը նշում են Նովրուզը Իրանական Քրդստանում 2024 թվականին

Իրանական Քուրդիստան կամ Արևելյան Քուրրդիստան (քրդ․՝ کوردستانی ئێران Kurdistanî Iran)[1][2], ոչ պաշտոնական անվանումներ են հյուսիսարևմտյան Իրանի այն հատվածների համար, որոնք ունեն կա՛մ մեծամասնական, կա՛մ զգալի թվով քուրդ բնակչություն։ Աշխարհագրորեն, այն ներառում է Արևմտյան Ադրբեջանի, Քուրդիստանի, Քերմանշահի, Իլամի և Համադանի նահանգները և Լոռեսթան օսթանը[3][4]։

Ընդհանուր առմամբ, քրդերը կազմում են Իրանի ընդհանուր բնակչության մոտ 10%-ը, և նրանց գրեթե բոլորը երկլեզու են՝ տիրապետելով իրենց էթնիկ լեզվին և պարսկերենին[5]։ Ըստ 2006 թվականին անցկացված վերջին մարդահամարի, Իրանում քրդերով բնակեցված չորս հիմնական նահանգներում՝ Արևմտյան Ադրբեջանում, Քերմանշահում, Քուրդիստանում և Իլամում, բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 6,730,000[6]։ Քրդերն ընդհանուր առմամբ հյուսիսարևմտյան Իրանը (Արևելյան Քուրդիստան) համարում են Մեծ Քուրդիստանի չորս մասերից մեկը, որի կազմում են նաև հարավարևելյան Թուրքիայի (Թուրքական Քուրդիստան), հյուսիսային Սիրիայի (Սիրիական Քուրդիստան) և հյուսիսային Իրաքի (Իրաքյան Քուրդիստան) մասերը[7][8]։

Ավանդական Քուրդիստանի տարածաշրջանից դուրս, քրդերի զգալի մեկուսացված համայնք է բնակվում հյուսիսարևելյան Իրանում, Իրանական Քուրդիստանից մոտ 1000 կմ հեռավորության վրա։ Նրանք հայտնի են որպես Խորասանի քրդեր և խոսում են Քուրմանջի բարբառով, ի տարբերություն արևմտյան Իրանի քրդերի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Iranian Kurdistan entry for the UNPO (Unrepresented Nations and Peoples Organization): "Iranian Kurdistan, also known as eastern Kurdistan."
  2. «Bazar û cihên giştî li Rojhilatê Kurdistanê qerebalix dibin». Rûdaw (քրդերեն). 2020 թ․ ապրիլի 10. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  3. Sebastian Mastel (2018). The Kurds: An Encyclopedia of Life, Culture, and Society. Bloomsbury Publishing USA. էջ 236. ISBN 9781440842573.
  4. Fattah, Ismaïl Kamandâr (2000). Les dialectes kurdes méridionaux. Acta Iranica 37. էջ 5.
  5. «The Time of the Kurds». CFR. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  6. «Iran Provinces». Արխիվացված օրիգինալից 2016-10-22-ին. Վերցված է 2017-03-07-ին.
  7. Iranian Kurdistan entry for the Unrepresented Nations and Peoples Organization (UNPO). "Iranian Kurdistan, also known as eastern Kurdistan."
  8. Bengio, Ofra (2014). Kurdish Awakening: Nation Building in a Fragmented Homeland. University of Texas Press. էջ 2. «Hence the terms: rojhalat (east, Iran), bashur (south, Iraq), bakur (north, Turkey), and rojava (west, Syria).»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]