Քրդերը Վրաստանում
Քրդերը Վրաստանում | |||
---|---|---|---|
![]() | |||
Ընդհանուր քանակ | |||
13,770 (2014 census). | |||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
քրդերեն, վրացերեն, ռուսերեն | |||
Հավատք(ներ) | |||
Մեծամասնություն՝ եզդիականություն Փոքրամասնություն՝ սուննի իսլամ |
Քրդերը Վրաստանում, քրդերը կազմում են հետխորհրդային տարածքում պատմականորեն նշանակալի քուրդ բնակչության մեծ մասը և Վրաստանի քաղաքացի հանդիսացող համանուն էթնիկ խմբի անդամներ են։ 20-րդ դարում քրդերի մեծ մասը կրոնական հետապնդումներից խուսափելու համար Օսմանյան կայսրությունից փախավ Ռուսական կայսրություն[5]։ Ըստ Վրաստանի մի քուրդ ակտիվիստի՝ քրդերի սեփական քրդական ազգանուններին վերադառնալը մեծ ջանքեր է պահանջում[6]։ Քրդերը Վրաստանում ունեն նաև իրենց սեփական դպրոցները, դպրոցական դասագրքերը և տպագրահաստոց։ Անգրագիտությունը նրանց մեջ անհետացավ 1900-ական թվականների սկզբին[3]։ Քրդերը Վրաստանում քաղաքականապես չեզոք են, սակայն 1999 թվականին նրանք հսկայական ցույց էին կազմակերպել Թբիլիսիում՝ պահանջելով ազատ արձակել Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիր Աբդուլլահ Օջալանին[7]։ Վրաստանի քրդերն այսօր օգտագործում են կյուրեղագիր։ Ավելի վաղ, 1920-ական թվականներին նրանք օգտագործում էին լատինատառ այբուբեն[8]։
Եզդիները Վրաստանում ճանաչվում են որպես էթնիկ քրդեր[9]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին քրդերը Վրաստան եկան 12-րդ դարում՝ Գեորգի III-ի օրոք[10]։ Քրդական ցեղերը Վրաստանում հայտնվեցին 16-րդ դարում Մցխեթ քաղաքում։ 18-րդ դարում Թուրքիայում քրդերի ազատագրական պայքարի ժամանակ քրդերը ժամանեցին Թբիլիսի, որպեսզի օգնություն ստանան Կախեթի թագավոր Հերակլ II-ից[11]։ Երբ Ռուսաստանն ու Իրանը Թուրքմենչայի պայմանագիրը ստորագրեցին, քրդերը Վրաստանում աշխատելու հնարավորություն ստացան[10]։ Քրդերի մեծ մասը 1918 թվականին Վանից և Կարսից Վրաստան մեկնեց այն բանից հետո, երբ Թուրքիան նրանց վրա քաղաքական և կրոնական ճնշումներ գործադրեցլ[11]։ Վրացի քրդերը նույնպես 1944 թվականին ստալինյան բռնաճնշումների զոհ դարձան[12][13]։ 1979-1989 թվականների ընթացքում Վրաստանի քրդական բնակչությունն ավելացավ 30 տոկոսով։ Երբ Վրաստանն անկախացավ, Վրաստանում քրդական բնակչությունը նվազեց[10]։
1990-ական թվականներից ի վեր Վրաստանի եզդիական բնակչությունը կրճատվել է հիմնականում հարևան Ռուսաստան, Արևմտյան Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա տնտեսական միգրացիայի պատճառով։ Ըստ 1989 թվականի մարդահամարի՝ Վրաստանում բնակվում էր ավելի քան 30 հազար եզդի, սակայն 2002 թվականի մարդահամարի համաձայն՝ Վրաստանում մնաց միայն 18 հազար եզդի։ Այսօր, ըստ վերջին ազգային մարդահամարի, նրանց թիվը կազմում է շուրջ 12 000, այդ թվում՝ վերջերս Իրաքից Սինջար փախած փախստականները, որոնք ԻՊ-ի կողմից ցեղասպանվելուց հետո փախան Վրաստան[14][15][16]։
2015 թվականի հունիսի 16-ին եզդիները տոնեցին Թբիլիսիի արվարձանում գտնվող Վարկեթիլիի Սուլթան Եզիդի անվան տաճարի և մշակութային կենտրոնի բացումը։ Սա արդեն աշխարհում երրորդ նմանատիպ տաճարն է՝ Քրդստանում և Հայաստանում գտնվող տաճարներից հետո[14]։
Վրացիների հետ նմանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Դևիդ Կոմասը և նրա գործընկերները պարզել են, որ վրացիների և քրդերի մոտ միտոքոնդրիալ հերթականությունները նման են՝ չնայած նրանց տարբեր լեզվական և նախապատմական ծագման։ Երկու ազգերն էլ ունեն ԴՆԹ-ի ընդհանուր գծեր, որոնք ակնհայտորեն պատկանում են արևմտաեվրասիական գենոֆոնդին[17]։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրդեր | 1926[18] | 1939[19][20] | 1959[21][22] | 1970[23][24] | 1979[25][26] | 1989[27][28] | 2002[29][30] | 2014[31] | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քանակ | % | Քանակ | % | Քանակ | % | Քանակ | % | Քանակ | % | Քանակ | % | Քանակ | % | Քանակ | % | |
Վրաստան | 5,428 | 0.4% | 12,915 | 0.4% | 16,212 | 0.4% | 20,690 | 0.4% | 25,688 | 0.5% | 33,331 | 0.6% | 20,843 | 0.5% | 13,770 | 0.4% |
Թբիլիսի | 2,611 | 1% | 12,935 | 1.9% | 18,409 | 2.1% | 23,413 | 2.2% | 30 304 | 2.4% | 17,116 | 1.6% | 12,570 | 1.1% | ||
Կախեթ | 838 | 0.2% | 1,107 | 0.3% | 495 | 0.1% | 528 | 0.2% | ||||||||
Քվեմո Քարթլի | 1,050 | 0.2% | 1,413 | 0.2% | 463 | 0.1% | 453 | 0.1% | ||||||||
Աջարիա | 1,745 | 2.6% | 4,212 | 2.1% | 123 | 0.1% | 138 | 0% | 140 | 0% | 197 | 0.1% | 76 | 0% | 81 | 0% |
Մցխեթ-Մթիանեթ | 67 | 0.1% | 78 | 0.1% | 96 | 0.1% | 74 | 0.1% | ||||||||
Գուրիա | 65 | 0% | 99 | 0.1% | 23 | 0% | 17 | 0% | ||||||||
Իմերեթ | 75 | 0% | 54 | 0% | 56 | 0% | 6 | 0% | ||||||||
Շիդա Քարթլի | 3 | 0% | 28 | 0% | 1 | 0% | 4 | 0% | ||||||||
Սամեգրելո-Զեմո Սվանեթ | 17 | 0% | 8 | 0% | 2 | 0% | 1 | 0% | ||||||||
Սամցխե-Ջավախեթի | 4 | 0% | 13 | 0% | 1 | 0% | 1 | 0% | ||||||||
![]() |
11 | 0% | 5 | 0% | – | – | 23 | 0% | 16 | 0% | 29 | 0% | – | – | – | – |
![]() |
– | – | – | – | – | – | 9 | 0% | – | – | 2 | 0% | – | – | 1 | 0% (2015 թվականի մարդահամար)[32] |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «The Human Rights situation of the Yezidi minority in the Transcaucasus»։ United Nations High Commissioner for Refugees։ United Nations High Commissioner for Refugees։ էջ 18
- ↑ «Ethnic Groups of Georgia: Census 2002 (Total/Percentage)»։ EcmiCausasus։ Արխիվացված է օրիգինալից 1 November 2013-ին։ Վերցված է 25 August 2013
- ↑ 3,0 3,1 United Nations High Commissioner for Refugees (1 August 1998)։ «Georgia: Treatment of the Kurds, in particular of Yezidi Kurds»։ Refworld: The leader in Refugee Decision Support։ Վերցված է 5 November 2011(չաշխատող հղում)
- ↑ «Ethno-demographic history of Abkhazia, 1886 - 1989»։ Abkhaz World։ Վերցված է 25 August 2013
- ↑ James Minahan (1998)։ Miniature empires: a historical dictionary of the newly independent states։ էջ 320։ ISBN 0-313-30610-9։ Վերցված է 5 November 2011
- ↑ «Discrimination of Kurd-Yezids in Georgia»։ Human Rights in Georgia։ Humanrights.ge։ 15 October 2004։ Վերցված է 29 March 2012
- ↑ Prime-News news agency (23 February 1999)։ «Georgia: Tbilisi Kurds stage protest action, demand Ocalan's release»։ BBC Monitoring (via News Library)։ Վերցված է 5 November 2011
- ↑ Manana Kock Kobaidz։ «Minority identity and identity maintenance in Georgia»։ Արխիվացված է օրիգինալից 25 April 2012-ին։ Վերցված է 5 November 2011
- ↑ «მრავალეთნიკური საქართველო (მოკლე ცნობარი) - საქართველოს ქურთები» (վրացերեն)։ The National Parliamentary Library of Georgia։ Արխիվացված է օրիգինալից 26 December 2019-ին։ Վերցված է 13 June 2019
- ↑ 10,0 10,1 10,2 «The Yezidi Kurds and Assyrians of Georgia The Problem of Diasporas and Integration into Contemporary Society»։ Journal of the Central Asia & the Caucasus, Center for Social and Political Studies։ Վերցված է 5 November 2011
- ↑ 11,0 11,1 «Kurds in Georgia»։ Georgian Genealogy։ Georgian Genealogy։ Վերցված է 5 November 2011
- ↑ Hist.ru։ ПАРТИЗАНЫ НА ПОВОДКЕ։ Hist.ru (Russian)։ Վերցված է 5 November 2011
- ↑ David McDowall (2005)։ A modern history of the Kurds։ էջ 527։ ISBN 1-85043-416-6։ Վերցված է 5 November 2011
- ↑ 14,0 14,1 «Yazidi temple, third in the world, opened in Tbilisi»։ DFWatch։ 2015-06-19։ Վերցված է 2015-06-19
- ↑ «Yazidis in Tbilisi call on the world to stop ISIS»։ Democracy & Freedom Watch
- ↑ «"The Yezidis of Georgia – On the Verge of Extinction?" von Jenny Thomsen»։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-04-ին։ Վերցված է 2019-08-30
- ↑ «Georgian and kurd mtDNA sequence analysis shows a lack of correlation between languages and female genetic lineages»։ American Journal of Physical Anthropology 112 (1): 5–16։ May 2000։ PMID 10766939։ doi:10.1002/(SICI)1096-8644(200005)112:1<5::AID-AJPA2>3.0.CO;2-Z
- ↑ «Всесоюзная перепись населения 1926 года. Национальный состав населения по регионам республик СССР»։ Demoscope.ru։ Վերցված է 22 August 2018
- ↑ «Всесоюзная перепись населения 1939 года. Национальный состав населения районов, городов и крупных сел союзных республик СССР»։ Demoscope.ru։ Վերցված է 22 August 2018
- ↑ «Всесоюзная перепись населения 1939 г. Распределение городского и сельского населения областей союзных республик по национальности и полу»։ Վերցված է 22 August 2018
- ↑ «Всесоюзная перепись населения 1959 года. Национальный состав населения по республикам СССР»։ Demoscope.ru։ Վերցված է 22 August 2018
- ↑ «Всесоюзная перепись населения 1959 года. Городское и сельское население областей республик СССР (кроме РСФСР) по полу и национальности»։ Demoscope.ru։ Վերցված է 22 August 2018
- ↑ «Всесоюзная перепись населения 1970 года. Национальный состав населения по республикам СССР»։ Demoscope.ru։ Վերցված է 22 August 2018
- ↑ «Всесоюзная перепись населения 1970 года. Городское и сельское население областей республик СССР (кроме РСФСР) по полу и национальности»։ Demoscope.ru։ Վերցված է 22 August 2018
- ↑ «Всесоюзная перепись населения 1979 года. Национальный состав населения по республикам СССР»։ Demoscope.ru։ Վերցված է 22 August 2018
- ↑ «Ethnic composition: 1979 census»։ Վերցված է 23 August 2018
- ↑ «Всесоюзная перепись населения 1989 года. Национальный состав населения по республикам СССР»։ Demoscope.ru։ Վերցված է 22 August 2018
- ↑ «Ethnic composition: 1989 census»։ Վերցված է 22 August 2018
- ↑ «Ethnic Composition of the Population of Georgia (2002 Census)»։ Վերցված է 22 August 2018
- ↑ «Всесоюзная перепись населения 1989 года.»։ Վերցված է 2 August 2018
- ↑ «Ethnic groups of Georgia - map»։ CSEM։ Վերցված է 25 January 2018
- ↑ «4.5. Национальности или их самоназвания по самоопределению населения По республике южная осетия» (Russian)։ էջ 128։ Արխիվացված է օրիգինալից 12 June 2018-ին։ Վերցված է 2 August 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Cable 08TBILISI516: Meeting with Union of Kurds of Georgia»։ WikiLeaks։ 26 March 2008։ Վերցված է 5 November 2011