Մահաբադի հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեհաբադի հանրապետություն
 Իրան հունվարի 22, 1946 - դեկտեմբերի 15, 1946 Իրան 
Flag of Mahabad (1946–1947).png Coat of arms of the Republic of Mahabad.svg
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

LocationRepublicofKurdistan.png

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Մեհաբադ
Լեզու քրդերեն, իրանական լեզուներ
Կրոն Իսլամ
Արժույթ ԽՍՀՄ ռուբլի
Իշխանություն
Պետական կարգ նախագահական հանրապետություն
Պետության գլուխ նախագահ
Փոխ-կառավարիչ Հաջի Բաբա Շեյխ
Կառավարիչ Ղազի Մուհամադ (Իրանական Քուրդիստանի Ժողովրդավարական կուսակցություն)
Պատմություն
- Իրանական ճգնաժամ հունվարի 1, 1946 - մայիսի 9, 1946
- ինքնավարության հռչակում հունվարի 22, 1946
- ԽՍՀՄ զորքերի դուրսբերում Իրանի տարածքից հունիս, 1946
- Իրանի վերահսկողության հաստատում դեկտեմբերի 15, 1946
- Մահաբադի հանրապետության ղեկավարության դատը մարտի 31, 1947

Մահաբադի հանրապետություն, Իրանի հյուսիս-արևմուտքում ԽՍՀՄ հովանավորությամբ ստեղծված և կարճատև կյանք ունեցած պետական կազմավորում էր: Գոյատևել է 1946 թ. հունվարի 22-ից մինչև դեկտեմբերի 15-ը: Մահաբադի հանրապետության մայրաքաղաքն էր Մահաբադ քաղաքը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահաբադի հանրապետության համար նպաստող հանգամանք հանդիսացավ ամենից առաջ 1941 թ. անգլո-սովետական ներխուժումը Իրանի տարածք: Սառը պատերազմի բռնկման նախաշեմին ԽՍՀՄ ղեկավարությունը, որ ցանկանում էր իր ազդեցության ոլորտում պահել Իրանի հյուսիսը և չէր ցանկանում զորքերը դուրս բերել այդ տարածքից սկսեց ակտիվորեն խրախուսել անջատողական տրամադրություններն այս տարածքում: Արդյունքում 1946 թ. հունվարի 22-ին Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի առաջնորդներից մեկի` Ղազի Մուհամադի կողմից հռչակվեց Մահաբադի հանրապետության անկախությունը[1]:

Այս պետական կազմավորմանը, սակայն, կարճ կյանք էր վիճակված: 1946 թ. ամռանից սովետական զորքերը սկսեցին լքել Իրանի հյուսիսը: 1946 թ. դեկտեմբերին արդեն Իրանական ղեկավարությունը վերահսկողություն հաստատեց Մահաբադի հանրապետության տարածքի հանդեպ: Մահաբադի հանրապետության ղեկավարության մի մասը կարողացավ դիմել փախուստի, իսկ մնացածը ձերբակալվեցին իրանական իշխանությունների կողմից: 1947 թ. մարտի 23-ին հանրապետության հիմնադիր Ղազի Մուհամադը իր մի քանի մերձավորների հետ միասին կախաղան բարձրացվեց Մահաբադում[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mahabad – the first independent Kurdish republic»։ The Kurdistan Tribune (en-GB)։ 2011-06-12։ Վերցված է 2017-11-11 
  2. «Mahabad – the first independent Kurdish republic»։ The Kurdistan Tribune (en-GB)։ 2011-06-12։ Վերցված է 2017-11-11