Քրդերի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քրդերը բազմիցս ապստամբել են արաբական խալիֆայության դեմ։

Օսմանյան սուլթան Սելիմ I-ը ճակատամարտում հաղթել է շահ Իսմայիլ I-ին, և 1514 թվականին զավթել է Արևմտյան Հայաստանը և Քուրդիստանը, իսկ նոր տարածքների կառավարումը վստահել է պատմաբան Իդրիսին, որը ազգութամբ քուրդ էր Բիթլիսից։ Իդրիսը տարածքները բաժանել է սանջակների և կառավարել է հին սովորույթներով։ Նրա կառավարման օրոք քրդերը բնակեցվում են Երևանի և Էրզրումի միջև ընկած տարածքներում, որոնք Լենկթեմուրի ասպատակություններից ամայացել էին։ Տարածաշրջանում կարևոր դեր էր խաղում քրդական Յանփուլաթները տոհմը[1]։ Ալի փաշա Յանփուլաթը 1606 թվականին ապստամբություն բարձրացրեց և օգնություն ստացավ դուքս Ֆերնանդից[2]։ Ապստամբներին հաջողվեց իրեց հսկողության տակ վերցնել Խամից մինչև Ադանա ընկած տարածքները, որից հետո թուրքական ուժերը ճնշեցին ապստամությունը։ Քուրդ Սամ Ալի Փաշան նշանակվել է Թեմեշվար գավառի կուսակալ Հունգարիայում, սակայն 1610 թվականին Բելգրադում[3] ենթարկվել է մահապատժի։ Քրդերն ու եզդիները ատելությամբ էին լցված օսմանցիների դեմ։ 1640 թվականին Սինջար լեռան մոտ թուրքերը Ֆիրարի Մուստաֆա փաշայի գլխավորությամբ հարձակվել են քրդերի վրա։ Տեղի է ունեցել խոշոր ճակատամարտ, որը ավարտվել է քրդերի պարտությամբ[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Heghnar Zeitlian Watenpaugh, The Image Of An Ottoman City: Imperial Architecture And Urban Experience In Aleppo In The 16th And 17th Centuries, BRILL, 2004, ISBN 9789004124547, p.123
  2. Bruce Masters, The Arabs of the Ottoman Empire, 1516—1918: A Social and Cultural History, Cambridge University Press, 2013, ISBN 1107067790, p.38
  3. Caroline Finkel, Osman’s Dream: The History of the Ottoman Empire, Basic Books, 2007, ISBN 9780465008506, p.179
  4. Evliya Çelebi, The Intimate Life of an Ottoman Statesman: Melek Ahmed Pasha (1588—1662), Translated by Robert Dankoff, 304 pp., SUNY Press, 1991, ISBN 0-7914-0640-7, pp.169-171