Բայազետ (օպերա)
Արտաքին տեսք
Այս հոդվածը Վիվալդիի օպերայի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Բայազետ (այլ կիրառումներ)։
| Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն և pasticcio? |
|---|---|
| Ժանր | օպերա-սերիա |
| Կոմպոզիտոր | Անտոնիո Վիվալդի[2] |
| Լիբրետտոյի հեղինակ | Ագոստինո Պիովենտե[2] |
| Գործողությունների քանակ | 3 |
| Գործողության ժամանակ | XIV դարի սկիզբ |
| Կերպարներ | Լենկթեմուր և Բայազիդ I |
| Առաջնախաղի տարեթիվ | 1735[2] |
| Առաջնախաղի վայր | Teatro Filarmonico, Վերոնա |
| Կատալոգի համար | RV 703 և op. 235 |
| Հրատարակման տարեթիվ | 18-րդ դար |
Բայազետ (իտալ.՝ Bajazet, նաև հայտնի է որպես Թամերլան, իտալ.՝ Il Tamerlano[3])՝ իտալական օպերա, որի հեղինակն է Անտոնիո Վիվալդին։ Այն գրվել է 1735 թ. Ագոսինո Պիովենեի լիբրետտոյի հիման վրա և առաջին անգամ բեմադրվել է Վերոնայում նույն տարվա Բարեկենդանի տոնախմբությունների ժամանակ։ Օպերան (ժողովածուի համար՝ RV 703) կազմված է 3 գործողությունից, որոնք հետևում են երեք մասից բաղկացած ներածական սինֆոնիային։ Սցենարը պատմում է Թամերլանի կողմից պատանդված օսմանյան սուլթան Բայազետի ճակատագրի մասին։ Օպերայի ամենահայտնի արիան է «Sposa son disprezzata», որի երաժշտությունը Վիվալդին վերցրել էր Ջեմինիանո Ջիակոմելիի La Merope (1734) օպերայից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Rinaldi M. Catalogo numerico tematica delle composizioni di Antonio Vivaldi
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Grove Music Online — OUP.
- ↑ չխառնել Հենդելի համանուն օպերայի՝ Թամերլանի, հետ
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բայազետ (օպերա)» հոդվածին։ |
| ||||||
