Բեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բեգից)

Բեկ, նաև սովորաբար հնչում է Բեյգ, Բեգ, Բեյ կամ Խան (պարսկերեն՝ بیگ, Bay, թուրքերեն՝ Բեյ) կոչում, որն օգտագործվում էր որպես անուն տոհմը ճանաչելու համար։ Նշանակում է առաջնորդ կամ հրամանատար և տարածված է Պակիստանում, Հնդկաստանում, Աֆղանստանում, Բանգլադեշում, Թուրքիայում, Իրանում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպա (նախկին Հարավսլավիա) և դրանց թվում նաև Սփյուռքում։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեկի ծագումնաբանությունը դեռևս վիճելի է, չնայած հիմնականում այն փոխառություն է։ Առաջարկվել է երկու հիմնական ստուգաբանություն։ Առաջին ստուգաբանությունը միջին-իրանական բագա ձևից է, թեև իմաստը համապատասխանում էր միջին պարսկական ձևին, որը հաճախ նշանակում էր «տեր», և օգտագրործվում թագավորների և այլ մարդկանց կողմից։ Երկրորդ ստուգաբանությունը չինարենից է՝ «ավագ (եղբայր), (ֆեոդալ) տիրակալ»։ Խերարդ Դոերֆերը լրջորեն խորհում է այն հավանակությունը, որ այս բառը իրականում թուրքերեն է։ Ինչ էլ, որ լինի ճշմարտությունը, ոչ մի կապ չկա թուրքական բերկի, մոնղոլական բերկի՝ «ուժեղ» կամ թուրքական բոգու, մոնղոլական «կախարդ, շաման»-ի հետ[1][2]։

Բեկը հետագայում օգտագործվել է որպես ռազմական կոչում Օսմանյան կայսրությունում։

Այն օգտագործվել է նաև Չինաստանում Ցին կայսրության ժամանակ։ Երբ Ցին կայսրությունը կառավարում էր Սինծիանը, դա թույլ տվեց թուրքական բեկերին պահպանել իրենց նախկին կարգավիճակը Ալտիշարում, և նրանք կառավարում էին տարածքը Ցին կայսրության համար որպես պաշտոնատար անձինք[3][4][5][6]։ Բարձրաստիճան բեկերին թույլ էր տրվում կրել սանրվածք[7]։

Գործածումը որպես անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես պարսկական անուն, սովորական է տեսնել բեկ անունը 'զադա' (արական), 'զադի' (իգական) պարսկերեն ածանցներում, որը նշանակում է «որդի» կամ «դուստր»։ Օրինակ՝ Միրզա Բեկզադա կամ Նուր Բեկզադի[փա՞ստ]։ Որպես թուրքական անուն]], առավել հաճախ ընդունված է «բեկ» կամ «բեյ» ուղղագրությամբ։

(Երբեմն, այն օգտագործվում է «Միրզա» կոչումի հետ, որը նման է մողոլի օգտագործմանը)[փա՞ստ]։

Մոնղոլների դինաստիայում բոլոր տղամարդկան տրվել է Միրզա (պարս.՝ مرزا) պատվավոր կոչումը, ինչպես նաև «Բայգ» (պարս.՝ بیگ) կոչումը կամ Բեգում (պարս.՝ بگوم) տղամարդկանց համար, ավելացվել է որպես ընտանեկան անուն։ Օրինակ՝ Միրզա Աբդուլլահ Բեկ կամ Ֆարզանա Բեգում։ Սա մոնղոլյան դինաստիայի ժառանգների համար պատվավոր կոչում էր։ Այսօր, այնուամենայնիվ, մոնղոլների սերունդներն օգտագործում են «Բայգ»-ը որպես միջին անուն, իսկ Միրզան որպես ազգանուն կամ հակառակը։ Օրինակ՝ Աբդուլլահ Բայգ Միրզա կամ Աբդուլլահ Միրզա Բայգ։

Որպես սլավոնական կամ բոսնիական անուն, բեկ անունին ավելանում է «ovic», «ovich» սլավոնական վերջածանցները, որոնք կոչվում են «սերունդ»։ Չնայած «բեկ» տիտղոսը այլևս չի օգտագործվում Բոսնիայում, «բեկ» ծագմամբ ընտանիքների հետքերը պահպանվում են։ Սակայն «begović» վերջածանց պարունակող ազգանունը, ինքնին ծագման հստակ ցուցանիշ չէ։ Օրինակ՝ «Բեգովիչ» անվամբ մի շարք ընտանիքներ կան, ոմանք ազնվական ծագում ունեն, իսկ ոմանք՝ ոչ։ «Իդրիզբեգովիչը» ոչ-ազնվական ընտանիքի ևս մեկ օրինակ կլիներ վերջածանցով։ «Բեկ» անվամբ ընտանքիների որոշ օրինակներ են՝ Շահբեկովիչ, Ռիզվանբեկիչ և այլն։ Մյուս կողմից «Կուկավիցան» հայտնի «բեկ» անվամբ ընտանիքի օրինակ է, որն ինքնին տիտղոս չի պարունակում։ Էնվեր Իմամովիչի «Porijeklo i pripadnost stanovništva Bosne i Hercegovine» գիրքը մանրամասն ներկայացնում է Բոսնիա և Հերցեգովինայում մեծ թվով ընտանիքների ծագումը[փա՞ստ]։

Այսօր, կան նաև այլընտրանքային ուղղագրություններ, ինչպիսիք են՝ Բեգ, Բեյգ, Բեկ, Բիկ:

Հատկանշական Բեգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆղանստան

  • Սուլթան Աբու Սաիդ Բեգ
  • Մոհամեդ Մուրադ Բեգ, Էմիր Բոխարա
  • Միր Յար Բեգ և Միր Յար Բեգ Սահիբզադա, Էմիր Բոխարա

Ալբանիա

Ադրբեջան

Բանգլադեշ

Բոսնիա

Կենտրոնական Ասիա

Անգլիա

Հնդկաստան

Իրան

Քաշգար

Պակիստան

Լեհաստան

Ռուսաստան

Շրի Լանկա

Թուրքիա

ԱՄՆ

  • Էդ Բայգ, ամերիկացի տեխնոլոգիական թղթակից է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.iranicaonline.org/articles/beg-pers
  2. http://www.iranicaonline.org/articles/baga-an-old-iranian-term-for-god-sometimes-designating-a-specific-god
  3. Rudelson, Justin Jon; Rudelson, Justin Ben-Adam (1997). Oasis Identities: Uyghur Nationalism Along China's Silk Road (illustrated ed.). Columbia University Press. էջ 31. ISBN 0231107862. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
  4. Clarke, Michael E. (2011). Xinjiang and China's Rise in Central Asia – A History. Taylor & Francis. էջ 20. ISBN 1136827064. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  5. Millward, James A. (2007). Eurasian Crossroads: A History of Xinjiang (illustrated ed.). Columbia University Press. էջ 101. ISBN 0231139241. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  6. Crossley, Pamela Kyle; Siu, Helen F.; Sutton, Donald S., eds. (2006). Empire at the Margins: Culture, Ethnicity, and Frontier in Early Modern China. Vol. Volume 28 of Studies on China (illustrated ed.). University of California Press. էջ 121. ISBN 0520230159. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  7. James A. Millward (1998). Beyond the pass: economy, ethnicity, and empire in Qing Central Asia, 1759-1864. Stanford University Press. էջ 204. ISBN 0-8047-2933-6. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  8. Same surname beg, baig, bey / surname in part of Mirza and Ottoman Empire in Name Osman I