Շահապոնքի բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահապոնք (այլ կիրառումներ)
Coa Illustration Elements Building Castle.svg
Շահապոնքի բերդ
Shahbuz31.JPG
ՏեղագրությունԱդրբեջան գ. Շահապոնք, Ադրբեջան
ԵրկիրԱդրբեջան
Կառուցված6-րդ դար
ԿառուցողՇահապ, Սյունաց իշխաններ
ՇինանյութՍրբատաշ և կիսամշակ քար
Ընթացիկ վիճակավերված

Շահապոնք, միջնադարյան բերդ համանուն Շահապոնք ձորում, պատմական Շահապունիք գյուղի մոտ, լեռնաշղթայի բրգաձև և անմատչելի քարաժայռի վրա[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահապոնք բերդը կառուցվել է 6-րդ դարում Շահապ, Սյունաց իշխանների պատվերով[1]։ Վաղ միջնադարի հայոց նշանավոր բերդերից է:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահապոնքն անառիկ բերդ է եղել՝ կառուցված բնականից դժվարամատչելի ժայռերի վրա: Ունեցել է միջնաբերդ, որը վեր է խոյացել 350 մետր բարձրությամբ ապառաժ ժայռի գագաթին: Կառուցվել է սրբատաշ և կիսամշակ քարից։ Շահապոնքը մշտապես եղել է հարձակումների թիրախ, հաճախ հայտնվել է ավերիչ արշավանքների կենտրոնում: Հայտնի են, օրինակ, 1387 թվականի Լենկ Թեմուրի բանակի դեմ Շահապոնքի հերոսական դիմադրության մարտերը: Ուշագրավ է այն փաստը, որ այդ ժամանակ բերդապահների մեջ է եղել և պաշտպանական կռիվներին անձնուրացաբար մասնակցել հայ մեծ մտածող Գրիգոր Տաթևացին: Հայտնի է, որ հենց Շահապոնք բերդում է Տաթևացին շարադրել իր նշանավոր աշխատություններից մեկը՝ Գիրք Հարցմանցը, որտեղ շոշափում է երաժշտական, ծիսական, տեսական-գեղագիտական կարևոր հարցեր: Բերդի ներսում և շրջակայքում տարբեր ժամանակներում կատարվել են պեղումներ, որոնց շնորհիվ հայտնաբերվել են 13-16-րդ դարերի խեցեղեն իրեր, միջնաբերդի ստորոտին՝ 12-13-րդ դարերի մատուռի ավերակներ և խաչքարերի բեկորներ: 9-10, 16-17-րդ դարերում վանքը վերակառուցվել է։ Միջնաբերդը գտնվում է հարմարավետ և անմատչելի բարձունքի վրա։ Պարիսպները քարաշեն են, բայց այժմ ավերակ վիճակում են։ Համալիրի ավերակները՝ գտնվում են միջնաբերդում և լեռնաշղթայի հարավարևելյան կողմում[1]։ Ընդհանուր առմամբ բերդը ավերակ վիճակում է[1]։

Մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնաբերդի լեռան տակ, աղբյուրի մոտ գտնվում էր 13-րդ դարի մատուռ։ Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։ Մատուռը կառուցված էր կիսամշակ լեռնային քարից։ Մուտքը արևմուտքից էր։ Աբսիդը՝ ուղղանկյուն, առանց ավանդատների էր[1]։ Ներսակողմում կային արձանագրություններ։ Մատուռի մոտ կան 14-15-րդ դարերի մի քանի խաչքարերի բեկորները։ Ընդհանուր առմամբ տաճարը ավերակ վիճակում է[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]