Բահադուր Շահ II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բահադուր Շահ II
ابو ظفر سِراجُ الْدین محمد بُہادر شاہ ظفر
Bahadur Shah II.jpg
Բահադուր Շահ II
Դրոշ
Մեծ Մողոլների կայսրության փադիշահ
1837 թ. սեպտեմբերի 28 - 1857 թ. սեպտեմբերի 14
Նախորդող Աքբար Շահ II
Հաջորդող Տիտղոսը չեղարկված է
 
Մասնագիտություն՝ բանաստեղծ
Ազգություն մողոլ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր 1775 թ. հոկտեմբերի 24
Ծննդավայր Դելի, Մեծ Մողոլների կայսրություն
Վախճանի օր նոյեմբերի 7, 1862(1862-11-07)
Վախճանի վայր Յանգոն, Բրիտանական Հնդկաստան
Թաղված Յանգոն
Դինաստիա Մեծ Մողոլներ
Հայր Աքբար Շահ II
Մայր Լալբայ
Ամուսին 4 կին
Զավակներ 8 որդի և 4 դուստր

Սիրաջ ուդ-Դին Աբու-լ-Մուզաֆֆար Մուհամմադ Զաֆար,[1] կամ Բահադուր Շահ, Բահադուր Շահ II (ուրդու՝ ابو ظفر سِراجُ الْدین محمد بُہادر شاہ ظفر; ծնվել է 1775 թ. հոկտեմբերի 24-ին Դելիում վախճանվել 1862 թ. նոյեմբերի 7-ին, Մեծ Մողոլների կայսրության վերջին փադիշահը։ Կառավարել է 1837 թ. սեպտեմբերի 28-ից մինչև 1857 թ. սեպտեմբերի 14-ը հաջորդել է Աքբար II-ին։

1837 թվականի սեպտեմբերին իր հոր՝ Աքբար II-ի մահից հետո ժառանգում է գահը դառնալով Մեծ Մողոլների կայսրության վերջին փադիշահը։ Կառավարելու հիմնական ընթացքում չի ունեցել իրական իշխանություն, և ապրել է Բրիտանական Օստ-Հնդկական ընկերության կողմից հատկացված դրամական միջոցների հաշվին։ Հանդիսանում է ուրդու լեզվով բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ։

Կյանքի 82-րդ տարում նրան վիճակվում առանցքային դեր խաղալ Հնդկական ժողովրդական ապստամբությունում։ 1857 թվականի մայիսի 11-ին սիփահիները գրավում են դելին, իսկ ապստամբների ճնշման ներքո Բահադուր Շահը հռչակում է Մեծ Մողոլների կայսրության իշխանության վերականգնումը[2] և հնդիկներին կոչ անում միավորվել հանուն հայրենիքի։ Այսպիսով իր կամքին հակառակ հոգով և մարմնով տկար ծերունին դառնում է հակաամգլիական ապստամբության ղեկավարը։ Նրա որդիներին շնորհեցին բարձր պաշտոններ սիփահիների բանակում, իսկ ինքը՝ Բահադուր Շահը անցյալի պես զուրկ էր իրական իշխանությունից։

Ավելի ուշ, ապստամբության ճնշումից հետո Դելիում, երբ սկսվեցին դատական գործընթացները, Բահադուր Շահը դատարանում տված իր ցուցմունքի համաձայն նա ամբողջությամբ գտնվել է սիփահիների ազդեցության տակ՝

«Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ էին սիփահիներին, ստեղծվում էին վերջիններիս հրամանով։ Դրանից հետո ինձ ստիպում էին ստորագրել և կնքել։ Հաճախ ինձ ստձ ստիպում էին ստորագրել դատարկ թղթեր, իսկ երբ արքայազններ Միրազը, Միրզան, կամ Աբուբաքրը ինձ ներկայացնում էին փաստաթղթեր, նրանց ուղեկցում էին սիփահիների հրամանատարները ովքեր իրենց անհրաժեշտ հրամանները ներկայացնում էին ինձ գրված թղթերի վրա և ստիպում էին ինձ արտագրել դրանք»։

1857 թվականի սեպտեմբերին անգլիացիները ծանր պաշարումից հետո գրավում են Դելին, շահը հանձնվում է անգլիացիներին։ Նրա որդիներ Միրզա Մողոլը և Միրզա Հայր Սուլթանը, ինչպես նաև թոռը՝ Աբուբաքրը սպանվում են անգլիացիների կողմից։ Անգլիացիները հայտարարում են Մեծ Մողոլների կայսրության վերացման մասին։ Բահադուր Շահը ձերբակալվում է, նրան հանձնում են դատարանին, շահը աքսորվում է Բիրմա։

87-ամյա Բահադուր Շահը իր մահկանացուն կնքում է 1862 թվականին Յանգոնում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական ժողովրդական ապստամբություն

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Zafar | meaning of Zafar | name Zafar»։ Thinkbabynames.com։ Վերցված է 2012-11-13 
  2. «The Sunday Tribune — Spectrum»։ Tribuneindia.com։ 1907-05-10։ Վերցված է 2012-11-13