Արտավազդ Հովակիմյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտավազդ Հովակիմյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1938 |
Ծննդավայր | Թովուզ, ՀԽՍՀ |
Մահացել է | հուլիսի 28, 1995 |
Մահվան վայր | Երևան |
Քաղաքացիություն | ՀՀ |
Ազգություն | հայ |
Երկեր | «Շավիղ», «Կրակոց» «Խաղաղ կիսակայարանում» «Իլյիչի արմավենին» «Հեքիաթների բացատը» «Շրջադարձ» |
Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր մանկավարժ |
Ամուսին | Ասյա Ռափյան |
Ծնողներ | Անուշավան Հովակիմյան Նոյեմզար Դարբինյան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Երեխաներ | Նարինե Հովակիմյան Նունե Հովակիմյան Անուշավան Հովակիմյան |
Արտավազդ Անուշավանի Հովակիմյան (օգոստոսի 23, 1938, Թովուզ, ՀԽՍՀ - հուլիսի 28, 1995, Երևան, ՀՀ), հայ բանաստեղծ, արձակագիր, ՀՀ Գրողների միության անդամ 1966 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտավազդ Հովակիմյանը 1963 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Աշխատել է որպես մշակույթի տան վարիչ, սրբագրիչ, Երևանի էլեկտրալամպերի գործարանի «Իլյիչի լամպեր» թերթի գրական աշխատող, հեռուստատեսության ստուդիայում խմբագիր, ՀԼԿԵՄ Կենտկոմում հրահանգիչ, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժ» թերթի խմբագիր[1]։ 1969 թվականից եղել է նույն ինստիտուտի հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատողներից։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Շավիղ» (բանաստեղծությունների ժողովածու), 1959 թ
- «Կրակոց», 1963 թ
- «Խաղաղ կիսակայարանում» (պատմվածքներ), 1967 թ
- «Իլյիչի արմավենին», 1970 թ
- «Հեքիաթների բացատը», 1973 թ
- «Շրջադարձ» (վեպ), 1976 թ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Մանկավարժ» բազմատպաքանակ շաբաթաթերթի խմբագիրներ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 303.
|