Արմենակ Բորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմենակ Բորյան
Ծնվել է1886
ԾննդավայրՃամբարակ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Մահացել էսեպտեմբերի 20, 1918(1918-09-20)
Մահվան վայրԹուրքմենբաշի, Բալկանի վելայաթ, Թուրքմենստան
Ազգությունհայ
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունլրագրող և հեղափոխական
Քաղաքական կուսակցությունՌուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)

Արմենակ Բորյան Հարությունի (1886, Ճամբարակ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան - սեպտեմբերի 20, 1918(1918-09-20), Թուրքմենբաշի, Բալկանի վելայաթ, Թուրքմենստան), հայ հեղափոխական գործիչ, Բաքվի 26 կոմիսարներից։

Ծնվել է 1886-ին ՀՀ Կրասնոսելսկի շրջանի Ներքին Ճամբարակ գյուղում։ Խորեն Բորյանի և Բ. Բորյանի եղբայրն է։ Թղթակցել է բոլշևիկյան մամուլին։ Գնդակահարվել է 26 կոմիսարների հետ 1918-ին 32 տարեկանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 44։