Ալաչուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ներքին Գոշ
Նկարում Գետիկ գետն է և գյուղի արոտավայրը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ՇրջանԴիլիջան
ԳյուղապետԳևորգ Ամիրխանյան
Հիմնադրված է1850-ական թ.
Այլ անվանումներնախկինում՝ Ալաչըխայա, ներկայում` Ներքին Գոշ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն281 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուննախկինում՝ ալաչուխցի, այժմ` գոշեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374
Փոստային ինդեքս3907

Ալաչուխ (այժմ Գոշ), գյուղ Հայաստանի Տավուշի մարզում։ Գտնվում է Գետիկի ձախ ափին։ Վարչականորեն ենթարկվում է Դիլիջանին։ Նախկինում միավորված էր Կույբիշևի(այժմ Հաղարծին) անասնապահական խորհրդային տնտեսության հետ։ 278 բնակիչ (1970)։ Ուներ տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան,խանութ։

Նախկինում Ալաչըխղայա անվանմամբ մտել է Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի կազմում[1]։

Ալաչուխում (Ներքին Գոշ, ապա Գոշ) բնակվել են ադրբեջանցիներ։ 1988 թվականին գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանի Գանձակ, Բաքու, Խանլար, Դաշկեստան քաղաքներից և այլ վայրերից բռնագաղթված հայերով։ Գյուղում բնակվում են նաև այլ գյուղերից եկած ընտանիքներ։ Գյուղը ունի հիմնական դպրոց և բուժկետ։ Գյուղի դպրոցում կա նաև Վիքիակումբ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1897-85 բնակիչ, 1919-166 բնակիչ, 1939-120 բնակիչ, 1959-187 բնակիչ, 1970-154 բնակիչ, 1978-278 բնակիչ, 2011-281 բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, պտղաբուծությամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 65
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։