Ենոք Մկրտումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ենոք Մկրտումյան
Ենոք Մկրտումյանի Կիսանդրին Ենոքավան գյուղում
Ծնվել է1896
ԾննդավայրՔրդևան, Հայաստան
Մահացել է1920
Մահվան վայրԴիլիջան
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան
Մասնագիտությունհեղափոխական

Ենոք Ալավերդու Մկրտումյան (1896, Քրդևան, Հայաստան - 1920, Դիլիջան), Կարմիր բանակի կողմից Հայաստանի Հանրապետության օկուպացիայի կողմնակից և երկրում խորհրդային կարգերի հաստատման աջակից, որի համար գնդակահարվել է Հայաստանի կառավարության կողմից։

Ենոք Մկրտումյանը 1917 թվականին անդամագրվել է Կոմունիստական կուսակցությանը։ Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում սովորելու տարիներից։ 1917-1919 թվականներին խորհրդային կարգերի հաստատմանն ուղղված գործունեություն է իրականացրել Էրզրումի ռազմաճակատի հայ զինվորների շրջանում, ապա՝ Վրաստանում։ Աշխատակցել է Թիֆլիսի «Պայքար» և Բաքվի «Կոմունիստ» խորհրդային գաղափարախոսությունը կրող թերթերին։ Ձերբակալվել է Վրաստանի մենշևիկյան իշխանության կողմից և արտաքսվել Հայաստան։ Այստեղ Ե. Մկրտումյանը ստանձնել է Քրդևան գյուղի բոլշևիկյան կազմակերպության ղեկավարությունը և իրականացրել հակապետական գործունեւոյթուն։ 1920 թվականի ապրիլին ընտրվել է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի կովկասյան բյուրոյի Դիլիջանի գավառային կազմակերպության կոմիտեի կազմում։ 1920 թվականի մայիսին ձերբակալվել և տեղափոխվել է Դիլիջանի բանտ։ Բանտից փախչելով նշանակալի մասնակցություն է ունեցել Իջևանում 1920 թվականի Մայիսյան ապստամբության նախապատրաստմանը՝ նպատակ ունենալով ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը։ Իր հակապետական գործունեության համար գնդակահարվել է։

1935 թվականին ԽՍՀՄ իշխանությունների կողմից Ենոք Մկրտումյանի անունով է անվանակոչվել Իջևանի շրջանի Քրդևան գյուղը՝ ստանալով Ենոքավան անունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 644 CC BY-SA icon 80x15.png