Ռազմիկ Էդիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռազմիկ Էդիլյան
Ծնվել էհունիսի 20, 1916(1916-06-20)
ԾննդավայրԻջևան, Հայաստան
Մահացել էհունվարի 20, 1993(1993-01-20) (76 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգիտնական
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Ռազմիկ Արշակի Էդիլյան (հունիսի 20, 1916(1916-06-20), Իջևան, Հայաստան - հունվարի 20, 1993(1993-01-20), Երևան, Հայաստան), հայ խորհրդային հողագետ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1968)։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1990):

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը: 1956 թվականից եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսության մինիստրության հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ-ի հողերի ծագման և աշխարհագրության բաժնի վարիչ, միաժամանակ (1969 թվականից) տնօրենի գիտական գծով տեղակալ։ Գիտական աշխատությունները նվիրված են ծխախոտի բերքատվության բարձրացման, հանրապետության հողային ծածկույթի բնութագրման, տեղաբաշխման, հողային ֆոնդի հաշվառման, հողերի ծագման, կարգաբանման տեսական սկզբունքների ուսումնասիրմանը, տիպական և ագրոարտադրական առանձնահատկությունների պարզաբանմանը[1][2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծխախոտի մշակության ագրոտեխնիկան, 1950:
  • Ծխախոտի մշակությունը, Ե., 1951 (համահեղինակ):
  • Հայաստանի հյուսիսարևելյան շրջանների հողերը և նրանց ազդեցությունը ծխախոտի որակի վրա, 1958
  • Հայաստանի ծխախոտագործական շրջանների հողերը, Ե., 1964
  • Սևանա լճի ջրերից ազատված առափնյա հողագրունտների բնութագիրը,
  • Почвы Армянской ССР, 1976

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ռազմիկ Էդիլյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png