Արուս Ղազումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արուս Ղազումյան
Ծնվել էմարտի 8, 1909(1909-03-08)
ԾննդավայրԻջևան
Մահացել էնոյեմբերի 25, 1970(1970-11-25) (61 տարեկան)
Մահվան վայրՍտեփանակերտ, Արցախ
Մասնագիտությունթատրոնի դերասան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Արուս Գուրգենի Ղազումյան (մարտի 8, 1909(1909-03-08), Իջևան - նոյեմբերի 25, 1970(1970-11-25), Ստեփանակերտ, Արցախ), խորհրդային հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1955)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արուս Ղազումյանը ծնվել է 1909 թվականի մարտի 8-ին Իջևան քաղաքում։ 1930 թվականին ավարտել է Երևանի թիվ 1 պետական (այժմ` Սունդուկյանի անվան) թատրոնի ստուդիան[1], խաղացել շրջիկ թատերախմբերում, 1934 թվականից` Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնի դերասանուհի[2]։

Մահացել է 1970 թվականի նոյեմբերի 25-ին Ստեփանակերտում[2]։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
Գաբրիել Սունդուկյան Պեպո Կեկել,

Շուշան

Գ․ Թավրիզյան Մելիքի աղջիկը Նազլու
Հակոբ Պարոնյան Պաղտասար աղբար Անույշ
Ալեքսանդր Շիրվանզադե Մորգանի խնամին Նատաշա
Ա. Բարսեղյան Ծաղկասար Զվարթ
Ա. Պապայան Աշխարհն, այո, շուռ է եկել Նուբար
Ուիլյամ Շեքսպիր Օթելլո Դեզդեմոնա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Аруся Казумян». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  2. 2,0 2,1 «Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն ։ ՀԵՏԱԴԱՐՁ…». archive.li. 2016 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.