Իջևանի պատմաերկրագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իջևանի պատմաերկրագիտական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԻջևան
Հիմնադրվել է1955
Քարտեզ
Քարտեզ

Իջևանի պատմաերկրագիտական թանգարան, հիմնադրվել է 1955 թվականին Իջևանի գործկոմի կողից։ Այցելուների համար գործում է 1997 թվականից, գտնվում է քաղաք մտնելու ճանապարհի աջակողմյան հատվածում։ Համարվել է հարուստ ժառանգություն ունեցող թանգարաններից մեկը։ Թանգարանում գործում են չորս բաժին և հինգ ցուցասրահ։ 1992 թվականին Իջևանի պատմաերկրագիտական թանգարանից Սարդարապատի հերոսամարտի և Երևանի հեղափոխության (այժմ՝ Հայաստանի պատմության թանգարան) թանգարաններ են տեղափոխում շուրջ 1600 ցուցանմուշներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նմուշների նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում կան իրեր, որոնք պատկանում են մ.թ.ա 3-2-րդ հազարամյակին, ինչպես նաև ուրարտական շրջան ից, երրորդ հազարամյակից մեզ են հասել սակր։ Պատմաերկրագիտական թանգարանի այցելուները այստեղ կարող են գտնել Սարգիս Կասյանի աշխատանքային մի շարք իրեր, ինչպես օրինակ՝ հեռախոսը Մորզեի այբուբենով, որով Սարգիս Կասյանը 1920 թ. նոյեմբերի 30-ին հեղկոմի անունից, Հայաստանի Սովետականացման մասին հեռագրում է Վլադիմիր Լենինին։ Այստեղ կարելի է գտնել 1918 թ. արտադրության դազգահ, որն օգտագործել են Քարվանսարայի և Շամշադինի պարտիզանները, ռադիոընդունիչ, որը Իոսիֆ Ստալինը նվիրել է առաջինը Բեռլին մտած տանկիստին։ Ռուս տանկիստն ապրել է Թիֆլիսում և Կալինինգրադ տեղափոխվելիս նվիրել այն իր հայ հարևանին։ Այնուհետև այս հայը վերահաստատվելով Իջևանում` ռադիոընդունիչը հանձնել է թանգարանին։ Բակում տեղ գտած թնդանոթներից մեկը պատրաստվել է 1906 թվականին Պետերբուրգում, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին և հեղափոխական կռիվներին, իսկ երկրորդը` պատրաստված 1927 թվականին Եկատերինբուրգում, մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին[1]։

Թանգարանի բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեղեկատվական
  • Բնության
  • Հնագիտության
  • Ազգագրության
  • Մեր հերոսներ

Թանգարանը բաց է երկուշաբթիից - ուրբաթ, ժամը` 10:00-17:00։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իջևանի պատակերկրագիտական թանգարան, Թանանյան Նարիման