Գառնիկ Անանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գառնիկ Անանյան
Ծնվել է հունիսի 22, 1934(1934-06-22)
Իջևան, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել է նոյեմբերի 20, 2007(2007-11-20) (73 տարեկանում)
Երևան, Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն գրականագետ, հրապարակախոս և խմբագիր
Ալմա մատեր Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան բանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներին հայերեն

Գառնիկ Գուրգենի Անանյան (1934, հունիսի 22 - 2007, նոյեմբերի 20), հայ գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1986), Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադիր դեկան, 2006 թվականից Ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1974 թվականից։ ԽՄԿԿ անդան 1959 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Իջևանում: 1958 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1958-1959 թվականներին աշխատել է Իջևանի «Լենինյան ուղիով» շրջանային թերթում, 1960-1961 թվականներին՝ ՀԼԿԵՄ Իջևանի շրջկոմում որպես առաջին քարտուղար։ 1962-1965 թվականներին սովորել է Երևանի համալսարանի ասպիրանտուրայում։

1965 թվականից դասախոսել է Երևանի համալսարանում։ 1965 թվականին «Հայ գեղարվեստական գրականությունը և քննադատությունը «Մուրճ» ամսագրում (90-ական թթ.)» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1982 թվականին «Եղիշե Չարենց (կյանքի և ստեղծագործության պրոբլեմներ)» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել (1983) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

1977-1985 թվականներին եղել է Երևանի համալսարանի հրատարակչության տնօրենը։ Նախաձեռնողն է «Ուսանողի գրադարան», «Հայագիտական հետազոտությունների մատենաշար», «Քրեստոմատիա» շարքերի։ 1985-1996 թվականներին եղել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանը, ապա ժուռնալիստիկայի ամբիոնի բազայի վրա ստեղծել ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որի դեկանն էր մինչև մահ[1][2][3][4]:

Եղել է «Ժուռնալիստիկա» տարեգրքի խմբագիրը[5]:

Գ. Անանյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվ աշխատում են, և ստեղծագործում (քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերության Իջևանի բաժանմունքի երիտասարդական հանձնաժողովին կից՝ Տ. Տ. Շևչենկոյի անվան գրական ստուդիայի աշխատանքի փորձից), Երևան, Հայկական ՍՍՀ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, 1961, 40 էջ։ Սովետահայ գրականության կեսդարյա ուղին, Երևան, «Գիտելիք», 1970, 60 էջ։
  • Հայ գրականությունը «Մուրճ» ամսագրում (90-ական թվականներ), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1972, 80 էջ։
  • Սովետահայ պոեզիան մեծ հայրենականի տարիներին, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1973, 248 էջ։
  • Որոնումներ (հոդվածներ և հետազոտություններ՝ նվիրված սովետահայ գրականության անցած ճանապարհի և արդի շրջափուլի կենսական խնդիրներին), Երևան, «Հայաստան», 1974, 248 էջ։
  • Ինտերնացիոնալիզմը սովետահայ գրականության պաթոսն է, Երևան, «Գիտելիք», 1975, 24 էջ։
  • Մարքսիստական գրական քննադատական ուրվագիծ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1978, 40 էջ։
  • Եղիշե Չարենցը և ռուս գրականությունը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1979, 344 էջ։
  • Չարենցի հետ, Երևան, «Լույս», 1980, 156 էջ։
  • Հոդվածներ, Երևան, «Սովետական գրող», 1981, 187 էջ։
  • Եղիշե Չարենց, Երևան, 1987:
  • Հրապարակախոսություն և քննադատություն, Երևան, 1995:
  • Ներսես Լամբրոնացին հրապարակախոս, Անթիլիաս, 1995:
  • «Ի սկզբանէ էր Բանն...», Երևան, 1998:
  • Վերականգնենք մեր հիշողությունը, Երևան, 2000:
  • Արդի հայ մամուլի լույսն ու ստվերը, Երևան, 2001:
  • Նիկոլ Աղբալյան, կյանքը և գրական-հրապարակախոսական գործունեությունը, Երևան, 2002:
  • Գրիգոր Արծրունի, Լրագրության մասին (կազմող, ծանոթագրող, վերջաբանի հեղինակ Գառնիկ Անանյան), Երևան, 2003:
  • Հանուն և ընդդեմ գլոբալիզացիայի, Երևան, 2003:
  • Ակնարկներ հայոց հին և միջնադարյան հրապարակախոսության, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2005, 304 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 44-45 
  2. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 93-94 
  3. Գառնիկ Անանյան (2005)։ Ակնարկներ հայոց հին և միջնադարյան հրապարակախոսության։ Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն։ էջ շապիկի 4-րդ էջ 
  4. Գառնիկ Անանյանի մասին «Ազգ» օրաթերթում
  5. Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կայքում