Ջեմմա Անանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեմմա Անանյան
հայ․՝ Ջեմմա Գուրգենի Անանյան
Ծնվել է հունիսի 9, 1931(1931-06-09) (87 տարեկան)
Ծննդավայր Իջևան, Հայաստան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Հայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Ջեմմա Գուրգենի Անանյան (հունիսի 9, 1931(1931-06-09), Իջևան, Հայաստան, ԽՍՀՄ), ՀԽՍՀ և ՀՀ պետական և քաղաքական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1951-1957 թթ. աշխատել է Իջևանի ութնամյա դպրոցում որպես ուսմասվար, ապա Իջևանի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։

Պետական և քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1957 թ. ընտրվել է ՀԿԿ Իջևանի շրջկոմի պլենումի անդամ։
  • 1957 թ. սկսած ընտրվել է ՀԿԿ շրջանային կոմիտեի պլենումի անդամ։
  • 1959 թ. ընտրվել է ՀԿԿ Իջևանի շրջկոմի քարտուղար։
  • 1960 թ. սկսած ընտրվել է Իջևանի շրջանային խորհրդի բոլոր գումարումների պատգամավոր։
  • 1965 թ. ընտրվել է ՀԿԿ Իջևանի շրջկոմի 2-րդ քարտուղար։
  • 1977 թ. ընտրվել է ժողովրդական դեպուտատների Իջևանի շրջանային խորհրդի գործկոմի նախագահ։
  • 1981 թ. ընտրվել է պետական հիմնարկների աշխատողների արհմիութենական համագումարի պատվիրակ և ընտրվել վերստուգիչ հանձնաժողովի անդամ։
  • 1983 թ. ընտրվել է ՀԿԿ Իջևանի շրջկոմի 1-ին քարտուղար։
  • 1985 թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 11-րդ գումարման պատգամավոր։
  • 1985 թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի երիտասարդության գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
  • 1986 թ. ընտրվել է ԽՄԿԿ 27-րդ համագումարի պատվիրակ։
  • 1988 թ. մայիսին մասնակցել է 19-րդ համամիութենական կուսակցական կոնֆերանսին։
  • 1990 թ. մայիսի 20-ին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 12-րդ գումարման (ՀՀ Գերագույն խորհրդի 1-ին գումարման) պատգամավոր։
  • 1990 թ. ընտրվել է ԽՄԿԿ 28-րդ համագումարի պատվիրակ, որտեղ ընտրվել է ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի, նրա կենտրոնական վերահսկիչ հանձնաժողովի նախագահության անդամ։
  • 1990 թ. սեպտեմբերից մինչև 1991 թ. հունվարը ՀԿԿ շրջկոմի քարտուղարի պաշտոնի հետ համատեղել է շրջխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնը։
  • 1991 թ. մայիսից - Իջևանի շրջանային խորհրդի առաջին նստաշրջանում ընտրվել է շրջխորհրդի գործկոմի նախագահ, պաշտոնավարելով մինչև 1996 թ.:
  • 1995 թ. հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավոր։ ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում կամ պատգամավորական խմբերում ընդգրկված չի եղել, ապա 1997 թ. ընդգրկվել է «Սոցիալական պետություն» պատգամավորական խմբի կազմում, որի ինքնալուծարումից հետո եղել է «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։
  • 1996 թ. փետրվարին նշանակվել է - Տավուշի մարզպետի տեղակալ։
  • 1996 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ վարչապետի որոշումմամբ ազատվել է այդ պաշտոնից։
  • 1998 թ. ընտրվել է ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
  • 1999 թ. մայիսին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի գլխավոր խորհրդական։
  • 2000 թ. ապրիլի 25-ին նշանակվել է ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության նախարարի խորհրդական։
  • 2000 թ. հուլիսի 20-ից մինչև 2003 թ. հունիսի 20-ը - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի խորհրդական։
  • 2003 թ. հունիսի 20-ից 2007 թ. հունիսի 7-ը - ՀՀ ԱԺ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի գլխավոր մասնագետ։
  • 2008-2013 թթ. - ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 թ. հունվարի 14-ին ՀԿԿ կենտկոմի բյուրոյի կողմից ենթարկվել է կուսակցական տույժի՝ նկատողություն՝ գրանցումով կուսակցական հաշվառման քարտում, շրջանում ազգամիջյան հարաբերությունների քաղաքական ղեկավարումը չապահովելու համար, որը հանգեցրել է դրանց ձևախեղման և ադրբեջանական ազգության անձանց ինտենսիվ տեղափոխության։
  • 1991 թ. սեպտեմբերին որպես ՀՀ Ժողովրդական դեպուտատ, ՀԿԿ Իջևանի շրջկոմի 1-ին քարտուղար և ժողովրդական դեպուտատների շրջխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ հանդես է եկել ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Մ.Ս.Գորբաչովին ուղղված՝ նրա կողմից ղեկավարվող կուսակցության կենտկոմի, նրա քաղբյուրոյի, երկրի իշխանության պետական մարմինների ու կառավարության կողմից հանդես բերվող բացահայտ հակահայկական քաղաքականությունը դատապարտող հայտարարությամբ և դուրս եկել նախագահության կազմից։
  • Ամուսնացած է ունի մեկ տղա, հարս, թոռ, ծոռներ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]