Վահան Խորխոռունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահան Խորխոռունի
Վահան Խոռխոռունի
Իշխան
7-րդ դար
 
Դինաստիա Խորխոռունիներ
Քաղաքացիություն Byzantine imperial flag, 14th century, square.svg Բյուզանդական կայսրություն

Վահան Խորխոռունի (գրաբար՝ Վահան Խոռխոռունի, ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 7-րդ դար), Հայ իշխան Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում, Խորխոռունիների իշխանական տոհմից[1]:

Կայսեր դեմ դավադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

635 թվականին[2] Հերակլիոս Ա կայսեր որդին՝ Աթալարիկոսը, Թեոդորոս Մագիստրոսը՝ Հերակլի եղբորորդին, Կոստանդնուպոլսի բազմաթիվ իշխաններ և Վահան Խորխոռունին միաբանվում են Հերակլիս Ա կայսին սպանելու և նրա որդուն՝ Աթալարիկոսին կայսերական գահին նստեցնելու համար: Միաբանության խորհրդակցություններին մասնակցել էր նաև Վարազտիրոցը՝ Խոսրով Շում Սմբատի որդին, բայց նա չէր համաձայնվել կայսեր ու նրա որդիներին սպանելուն: Խորհրդակցություններին եղած մի ոմն կորատոր այս ամենը պատմում է կայսրին: Երբ կայսրը տեղեկանում է դավադրության մասին, հրամայում է առավոտյան բռնել իր որդուն, եղբորորդուն և մնացածներին, ովքեր նրանց հետ էին, կտրել բոլորի քթերն ու ականջները: Դավադրությանը մասնակցել էր նաև Դավիթ Սահառունին, որին կալանավորելով Մժեժ Գնունին ուղարկել էր պալատ, բայց ճանապարհին նա իր կապանքները կտրելով՝ սպանել էր իրեն տանողներին և այնտեղից վերադառնալով Հայաստան՝ հայկական զորքերը միաբանեց իր շուրջը, ապա հարձակվելով զորավար Մժեժ Գնունու վրա, սպանեց նրան և Վարազ-Գնել Գնունուն[3]: Անհաջողությունից հետո Վահանը աքսորվում է, իսկ 646[4] (643[5]) թվականին ետ վերադառնում աքսորից Կոստանդ Բ կայսեր հրամանով[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 13.
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան», հատոր 6, էջ 376
  3. «Սեբեոսի Պատմություն», Արևելահայ. թարգմ. և ծանոթ.՝ Գուրգեն Խաչատրյանի և Վանո Եղիազարյանի, 2005, Երևան, էջ 192-193.
  4. «Սեբեոսի Պատմություն», Արևելահայ. թարգմ. և ծանոթ.՝ Գուրգեն Խաչատրյանի և Վանո Եղիազարյանի, 2005, Երևան, էջ 216-217.
  5. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 13.
  6. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 13.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 13.
  • «Հայկական Սովետական Հանրագիտարան», հատոր 6, էջ 376.
  • «Սեբեոսի Պատմություն», Արևելահայ. թարգմ. և ծանոթ.՝ Գուրգեն Խաչատրյանի և Վանո Եղիազարյանի, 2005, Երևան, էջ 192-193, 216-217.