Թեոդոսիոս II (լատ.՝ Flavius Theodosius Junior, ապրիլի 10, 401, Կոստանդնուպոլիս - հուլիսի 28, 450, Կոստանդնուպոլիս), Արևելյան Հռոմեական կայսրության կայսր 402 թ.-ից որպես գահակից իր հորը՝ Արկադիոսին, իսկ 408 թվականից միանձնյա։ Համարվում է բյուզանդական թույլ կայսրերից մեկը, որը քաղաքականապես երբեք չափահաս չդարձավ և միշտ գտնվում էր իր շրջապատողների և, մասնավորապես, քրոջ՝ Պուլքերիայի ազդեցության տակ։ Հայոց պատմիչ Եղիշեն բնութագրում է նրան որպես «խաղաղասէր ի Քրիստոս» (խաղաղասեր քրիստոնյա մարդ)[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 171)։