Ադրիանապոլսի ճակատամարտ
| Թվական | Օգոստոսի 9, 378 թ. |
|---|---|
| Մասն է | Գոթական պատերազմ (376-382) |
| Վայր | Ադրիանապոլիս քաղաքի մոտակայքում, Թրակիա |
| Արդյունք | Վճռական գոթական հաղթանակ |
| Հակառակորդներ | |
| Հրամանատարներ | |
| Վաղես կայսր † | Ֆրիտիգեռն Ալաթեուս Սաֆրաքս |
| Կողմերի ուժեր | |
| 15-20,000[1] կամ 25-30,000[2] | 12-15,000[3] կամ 80-100,000[4] |
| Ռազմական կորուստներ | |
| 10-15,000[5] or 20,000[6] (հռոմեական ուժերի երկու երրորդը)[7] | Անհայտ |
| Ընդհանուր կորուստներ | |
Ադրիանապոլսի ճակատամարտ, ճակատամարտ Վաղես կայսեր կողմից ղեկավարվող Հռոմեական կայսրության բանակի և գոթական ապստամբների միջև։ Տեղի է ունեցել Ադրիանապոլիս քաղաքից 13 կմ հյուսիս (ներկայիս Հունաստանի և Բուլղարիայի սահմանի մոտակայքում) հռոմեական Թրակիա պրովինցիայում։ Ճակատամարտն ավարտվեց գոթերի լիակատար հաղթանակով և Վաղես կայսեր մահով[8]։
Ճակատամարտը մաս էր կազմում 376-382 թվականների գոթական պատերազմի և հաճախ համարվում է հետևակի նկատմամբ հեծելազորի գերազանցության և Արևմտյան Հռոմեական կայսրության կործանման սկիզբը։ Իրականում ճակատամարտում մասնակցում էին Արևելյան Հռոմեական կայսրության ուժերը, որը գոյատևեց մինչև 15-րդ դար (կոչվում էր նաև Բյուզանդական կայսրություն)[9], սակայն ճակատամարտում արևելահռոմեական կայսրության ուժերի ջախջախումը, նշանակում էր, որ վերջինս չէր կարող օգնություն ցույց տալ Արևմտյան Հռոմեական կայսրությանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՄաքԴովալ, Սիմոն, Ադրիանապոլիս մ.թ. 378 (անգլ.՝ Adrianople AD 378), էջ. 59
- ↑ Ուիլյամս, Ս. Ֆրիել, Ջ., Թեոդոսիուս. կայսրությունն անելանելի վիճակում (անգլ.՝ Theodosius: The Empire at Bay), էջ. 177
- ↑ Հանս Դելբրյուք, 1980 Renfroe թարգմանություն, Բարբարոսական ներխուժումները (անգլ.՝ The Barbarian Invasions), էջ. 276
- ↑ Ուիլյմանս և Ֆրիել, էջ.179
- ↑ Հեդր, Պիտեր, 1999, Գոթերը (անգլ.՝ The Goths), էջ. 135
- ↑ Ուիլյամս և Ֆրիել, էջ.18
- ↑ Ուիլյամս և Ֆրիել, էջ.19
- ↑ Զոսիմուս, Historia Nova, գիրք 4.
- ↑ Հռոմեական կայսրություն – Ադրիանապոլիս Արխիվացված 2017-12-29 Wayback Machine roman-empire.net. պատկերազարդված Հռոմեական կայսրություն. Վերցված ապրիլ 2, 2007.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիանապոլսի ճակատամարտ» հոդվածին։ |
| ||||||