Իմպերատոր (Հին Հռոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իմպերատոր (լատ.՝ imperator, ղեկավար, տեր, զորավար) հին հռոմեական պատվավոր զինվորական կոչում, ավելի շատ տարածում է գտել Ուշ հանրապետության շրջանում: Անգլերեն emperor բառն առաջացել է հին ֆրանսերեն Empereür բառից:

Պատվավոր տիտղոսը առաջացել է Պունիկյան երկրորդ պատերազմի ժամանակ, առաջին իմպերատոր է դարձել Պուբլիոս Կոռնելիուս Սկիպիոն Աֆրիկացին: Որպես կանոն՝ զինվորները իրենց զորավարին անվանեցին իմպերատոր մեծ ճակատամարտում հաղթելուց հետ: Զորավար-իմպերատորը տրիումֆի՝ հաղթահանդեսի իրավունք էր ստանում և հնարավորություն էր ունենում տիտղոսը կրելու իր ամբողջական անվամբ: Այն որևէ իրավական կարգավիճակի փոփոխություն չէր տալիս: Ընդ որում՝ իմպերատորի տիտղոսը և տրիումֆը առավելագույն ձեռքբերումներն էին հռոմեական հրամանատարների համար: Հռոմեական իմպերատորները իրենց հեղինակավոր էին համարվում, երբ կրում էին ոչ թե մեկ, այլ՝ մի շարք տիտղոսներ:

Օգոստոս Օկտավիանոսը առաջինն էր, որ օգտագործեց այս տիտղոսն իր անունից առաջ, իսկ նրանից հետո սա արդեն կարգ դարձավ: Վերջին՝ արդեն ոչ թե իմպերատոր, այլ՝ պրինցեպս դարձավ Քվինտուս Հուլիոս Բլեզուսը: Կոչվել է պրինցեպս, քանի որ Պրիցիպատի ժամանակ հռոմեացի տիրակալները այս տիտղոսը կրել են որպես իրենց տիտղոսաշարի մի տարր: Ի դեպ, հենց պրինցեպս բառից է առաջացել անգլերեն prince բառը: Մեր թվարկության 22 թվականից հետո իմպերատորի տիտղոսը կրելու արտոնություն ունեցան միայն Հռոմի կայսրերը: Իսկ ավելի ուշ այն սկսեցին կրել նաև Հռոմում իշխելու հավակնություն ունեցող մարդիկ: Արդյունքում՝ տերմինը հիմնականում գերագույն քաղաքական առաջնորդի իմաստ ստացավ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]